Համընդհանուր հայտարարագրման դեմ ստորագրահավաք կսկսվի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մինչև այս տարվա մայիսի 1-ը Հայաստանի աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն 2024 թվականի վերաբերյալ իրենց եկամուտների ու ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։ Թեև որոշումը շուրջ 2 տարի առաջ է կայացվել, այնուամենայնիվ, համընդհանուր հայտարարագրման վերջին փուլը ուժի մեջ է մտել այս տարի, որով արդեն հայտարարագրման են ենթակա բոլոր աշխատող քաղաքացիների եկամուտները։

Օրենքի այս փոփոխությունները տարեսկզբից բուռն քննարկումների առիթ են դարձել ու արժանացել բազմաթիվ քննադատությունների։ Բացի այդ՝ տարբեր քաղաքական ուժեր կոշտ գնահատականներ են տվել այս փոփոխություններին ու պահանջում են չեղարկել այն։

«Ո՛չ հայտարարագրմանը» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է նախաձեռնել՝ պահանջելով չեղարկել համընդհանուր հայտարարագրման պահանջը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար։ Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2.600.000 քաղաքացի (իրականում , ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում 2024 թվականի նոյեմբերի դրությամբ գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. Խմբ)։ Խայտառակ համակարգի խնդիրներին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Սակայն, հարցի լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը։ Հետևաբար, հարցի լուծման համար նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքի այդ դրույթները չեղարկելու նպատակով (Օրենքի փոփոխություն ԱԺ-ում կամ հանրաքվե)»,- նշել է նա։

Առաքելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ շատերն են հայտնում իրենց դժգոհությունը համակարգի վերաբերյալ:
«Կարծում եմ կհաջողվի լայն համախմբում անել։ Որևէ օգուտ չկա այս համակարգից, ՊԵԿ-ը ունի ամբողջական ինֆորմացիա, սա ուղղակի անիմաստ տանջանք է քաղաքացիների համար։ Միևնույն ժամանակ, բանկային հաշվի քաղվածքը, որն անհատական տվյալ է գաղտնի, դառնում է հասանելի ՊԵԿ-ին, որը բերելու է անկանխիկ գործարքների նվազման»,- ասաց նա։

Նշենք, որ օրերս համընդհանուր հայտարարագրման թեմային էր անդրադարձել նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոստանալով առաջիկային թեմային ավելի մանրամասն անդրադառնալ։

«Ուսումնասիրում եմ համընդհանուր հայտարարագրման համակարգը: Առաջին տպավորությունը` իշխանությունները սրանով ձեռքը մտցնում են հասարակ քաղաքացու գրպանը, քիթը մտցնում են անձնական կյանք և մաքսիմալ դժվարացնում առանց այն էլ բարդ կենցաղը: Սրան դեռ անպայման կանդրադառնանք…»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Գրանցված աշխատողների յամընդհանուր հայտարարագրման համար սահմանված վերջնաժամնկետը մայիսի 1-ն է։ Չնայած բազմաթիվ դժգոհություններին ու ներկայացված խնդիրներին, իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել դրա անհրաժշտությունն ու համակարգին այլընտրանք չլինելու գաղափարը։ Իսկ ի՞նչ կհաջողվի անել քաղաքական գործիչներին, ցույց կտա ժամանակը։

Անժելա Պողոսյան