Պուտինը դեռևս չի ծրագրում Էրդողանի հետ քննարկել Սլովակիա գազի մատակարարման հարցը

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև զրույց Սլովակիա բնական գազի մատակարարման վերաբերյալ դեռևս չի ծրագրվում, սակայն, անհրաժեշտության դեպքում, ​​կարող է տեղի ունենալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Զրույց դեռևս չի ծրագրվում, սակայն Պուտինն ու Էրդողանը համաձայնեցնում են զրույցները բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում, ուստի անհրաժեշտության դեպքում այն ​​կանցկացվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Անկարան երկու նախագահների հեռախոսազրույցի խնդրանքով դիմել է։

Պեսկովին հարցրել են, թե Սլովակիան կկարողանա՞ ռուսական գազ ստանալ «Թուրքական հոսք»-ի միջոցով, ինչին Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է․ «Սա ավելի շատ մեր գազ մատակարարողների համար է, Գազպրոմի համար է՝ տեխնոլոգիայի առումով»։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սլովակիան հայտնվել է ծանր վիճակում, և երկիր գազի մատակարարումների հարցը կքննարկի անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի