Եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են արդիական մնալ, հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի պայմաններում․Լավրովը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

«Այսօր կդիտարկենք բոլոր հարցերը»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ  ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Մենք այսօր պատաստ ենք քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը, իհարկե, իրավիճակը տարածաշրջանում, միջազգային  օրակարգում, տարածաշրջանի անվտանգությունը նշանակալի դեր ունի մեր գործունեության մեջ Հարավային Կովկասում։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ ի զարգացում եռակողմ պայմանավորվածությունների, որոնք  2020, 2022թ-ին  ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից։ Մենք կարծում ենք, որ այդ պայմավորվածությունը նախկինի պես ակտուալ են, հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի պայմաններում»,-ասել է  Լավրովը։

Իր խոսքում նա նշել է, որ Մոսկվան գնահատել ու գնահատում է Հայաստանի ու հայ ժողովրդի հետ եղբայրական կապերը։

«Մենք միշտ գնահատել ու շարունակում ենք գնահատել հայ ժողովրդի հետ եղբայրական կապերը, Հայաստանի՝ հետ մեր բնական  ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի  հետ։ Շահագրգված ենք, որ դարավոր ավադույթները բարեկամությունը ամրապնդվեն ու զարգանան»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ այս համատեքստում կարևորելով երկուստեք շփումները տարբեր մակարդակներում։ Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի երկու անգամ այցելել է ՌԴ։

Լավրովը նաև հայտնել է, որ խոսել են  առևտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք գտնվում ենք վերընթացում։ Ըստ նրա՝ դրանք ռեկորդային են և կազմում են շուրջ 12 մլրդ դոլար և համագործակցույունը երկկողմ  ու ԵՏՄ շրջանակներում նման տպարվոիչ ցուցանիշ է արձանագրում։  Լավրովը հույս է հայտնել է, որ դա  նպաստում է Հայաստանի սոցիալտնտեսական զարգացմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի