Պուտինն ուշացել է Փեզեշքիանի հետ հանդիպումից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուշացել է հունվարի 17-ին այցով Մոսկվա ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից։ Ինչպես հայտնում է Iran International-ը, իրանական պատվիրակությունը Կրեմլ է ժամանել նշանակված ժամին, սակայն նրանց ասել են, որ Պուտինը դեռ պատրաստ չէ։ Աղբյուրը մանրամասնել է, որ Փեզեշքիանը հրավիրվել է սպասասրահ, սակայն նա նախընտրել է հետ գնալ հյուրանոց՝ աղոթելու պատրվակով: Այնուհետ Իրանի առաջնորդը վերադարձել է Պուտինի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել գրեթե մեկ ժամ ուշացումով:

Հիշեցնենք՝ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Պուտինը համաձայնագիրն անվանել է «բեկում» և ընդգծել, որ այն պարունակում է հավակնոտ նպատակներ՝ ուղղված տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ պաշտպանությանն ու անվտանգությանը։

Ընդ որում, փաստաթուղթը չի նախատեսում ռազմական պարտավորություններ, այդ թվում՝ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում՝ ի տարբերություն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ստորագրված նմանատիպ փաստաթղթի։

Հանդիպումներից ուշանալը բնորոշ է ՌԴ նախագահին. Պուտինը մեկ անգամ չէ, որ ստիպել է համաշխարհային առաջնորդներին սպասել։ Օրինակ, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը երկու անգամ բախվել է նման իրավիճակի։ Մասնավորապես, վեց ժամ ուշացումը վտանգի տակ է դրել 2014 թվականի հոկտեմբերին ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հանդիպումը:

Պուտինը երեք ժամ ուշացել էր նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ 2012 թվականի ամռանը Յալթայում բանակցություններից՝ որոշելով ճանապարհին կանգ առնել «Գիշերային գայլեր» ակումբի բայքերների մոտ:

Ճապոնիայի, Մոնղոլիայի և Իսրայելի առաջնորդները ևս ստիպված են եղել սպասել մի քանի ժամ, իսկ 2012 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման ստիպված է եղել վերանայել իր ծրագրերը գործընկերոջ 40 րոպե ուշացման պատճառով։ Պուտինն անգամ ուշացել էր 2003 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիպումից, ինչպես նաև 2013 թվականի նոյեմբերին Հռոմի Պապի հետ հանդիպումից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի