ՀՀ առաջին կին բանտապետը․ կդիմադրի՞ համակարգը նոր ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Շուրջ 10 օր է՝ Հայաստանն ունի առաջին կին գլխավոր բանտապետը․ հունվարի 7-ին այս մասին ֆեյսբուքյան տեսանյութի միջոցով հանրությանը տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 34-ամյա Ծովինար Թադևոսյանը ՔԿԾ կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի պաշտոնից նշանակվեց Քրեակատարողական ծառայության պետ։ Քաղհասարակությունը ողջունեց նոր նշանակումը։

5 տարի ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետի պաշտոնը զբաղեցրած, ինչից հետո ևս 5 տարի ՔԿԾ-ում աշխատած Թադևոսյանը հանրության լայն շերտերին ծանոթ չէ։ Սակայն սոցիալական հարթակներում քննարկումներ եղան՝ որքանով կինը կարող է արդյունավետ աշխատել այս ոլորտում, հարցը անգամ ուղղեցին Թադևոսյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արդարադատության նախարարին։

ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի կազմում ներառված Զառա Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է ողջունվի կին ղեկավարի նշանակումը, այլ ոչ թե տարաբնույթ քննադատությունների առիթ դառնա։

Քաղաքական ակտիվիստ, Մարտի 1-ի իրադարձությունների գործով դատապարտված Վարդգես Գասպարիի կարծիքով՝ նշանակման մասով սեռը էական չէ։ Այս քննարկումների փոխարեն Գասպարին առաջարկում է մտածել համակարգային փոփոխությունների մասին։

Քրեական ենթամշակույթի կարծրացած պատին բախվելու խնդրից բացի իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն այլ խնդիր էլ է մատնանշում։

Որքանով կարող է արդյունավետ լինել նրա աշխատանքը․ մեզ հետ զրույցում դատապարտյալներից մեկն ասաց՝ ակնկալիքները մեծ են։

Կդիմադրի՞ համակարգը կին ղեկավարին, թե՞, այնուամենայնիվ Ծովինար Թադևոսյանին կհաջողվի բարեփոխել քրեակատարողական ոլորտը, ցույց կտա ժամանակը։ Նշենք՝ Թադևոսյանին նախորդած ՔԿԾ նախկին պետ Ամբակում Գրիգորյանը դեռևս նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 5-ին ազատվեց պաշտոնից, քանի որ Արդարադատության նոր նախարար Սրբուհի Գալյանը նպատակահարմար չէր գտել աշխատել նախկին պետի հետ, ինչի հետևանքով Գրիգորյանն օրենքի ուժով ազատվել էր աշխատանքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան