Ես երկրորդ նախագահին հող չեմ վաճառել․Վաչագան Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Իսակովի պողոտայում հողատարածքները ենթադրյալ ապօրինի օտարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործում առկա են տվյալներ այն մասին, որ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանն այդ տարածքում գույք է վաճառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Այսօրվա դատական նիստի ընթացքում Վաչագան Ղազարյանը հերքեց այդ հանգամանքը։

«Ես երկրորդ նախագահին հող չեմ վաճառել։ Հողը Կորյուն Եղիազարյա՞նն է վաճառել երկրորդ նախագահին, թո՛ղ բարի լինեն, սկզբից դատարանում քննե՛ն՝ ով է վաճառել, ինչու է վաճառել, ով է գնել, ինչքանով է գնել, հետո եթե ես մեղավոր կլինեմ, թո՛ղ ինձ կանչեն դատարան, կապացուցեմ, որ ես դրա հետ գործ չունեմ»,- ասաց Վաչագան Ղազարյանը՝ դատարանին միջնորդելով իր գործն առանձնացնել գործով մյուս մեղադրյալ Արմեն Սարգսյանի գործից, որին 19 դրվագ մեղադրանք է վերագրվում՝ Իսակովի պողոտայում հողատարածքներ ենթադրյալ ապօրինի վաճառելու համար։

Նշենք, որ թե՛ Ղազարյանը, թե՛ Սարգսյանը մեղադրանքը չեն ընդունում։ Դատավոր Տիգրան Դավթյանը, սակայն, մերժեց Վաչագան Ղազարյանի գործն առանձնացնելու միջնորդությունը՝ նշելով, որ Սարգսյանի և Ղազարյանի գործերն ի սկզբանե առանձին են դատարան ուղարկվել, ինքը, ստանալով դրանք, նպատակահարմար է համարել միացնել և մեկ վարույթում քննել։

Արաքս Մամուլյան