Մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան գազ չի մատակարարվի. սպառողների գազամատարակարման վրա դա չի ազդի
Տնտեսություն
24.09.2018 | 12:08Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը «Գազպրոմ Արմենիա»-ին պաշտոնապես տեղեկացրել է սեպտեմբերի 24-26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
Աղբյուրի համաձայն՝ պատճառը Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներն են:
Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է այսօր ժամը 07:00-ից: Սպառողների գազամատակարարումը, սակայն, կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: