Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է արգելվել ՀՀ-ում․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Բոլորը

«Օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել, մասնավորապես արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելուն և բողոքի հայտագիր ներկայացնելուն։

Նրա խոսքով՝ ինչպես Սոլովյովի հաղորդման պարագայում եղավ, Կիսելյովի հաղորդման հեռարձակումը ևս կարող է մեր երկրում արգելափակվել։

«Բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում, հասանելի կլինեն հայաստանյան հեռուստադիտողի համար, իրենց հեռուստակոնտենտով ու բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կարգով բովանդակությանը, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տեղական մյուս հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում: Ես կարծում եմ՝ այստեղ ՀՀ կառավարության ակնկալիքը լեգիտիմ է, օբյեկտիվ է և արդար է»,- նկատեց նախարարը։

Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ այս հարցով բողոք են ներկայացրել ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, պատասխան ստանալուց հետո նախարարությունը և կառավարությունը կհստակեցնեն իրենց անելիքները։

Նախարարը հայտարարեց, որ բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող կոնտենտը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է, իսկ հարկ եղած դեպքում՝ դրանց հեռարձակումը արգելափակվելու։

Հիշեցնենք, որ նախորդ տարի գարնանը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը արգելափակել էր հանրային մուլտիպլեքսով սփռվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում:

2024 թվականի փետրվարին Երևանը բողոքի նոտա էր հղել Մոսկվային՝ զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը խախտելու համար՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումներին, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը»։

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Մխիթար Հայրապետյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասել էր, որ  անցած տարի հայկական կողմը ռուս գործընկերներին երկու անգամ առաջարկ է ուղարկել միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։ Նա հայտնել էր, որ այս ամիս նախարարությունը պատրաստվում է ռուսական հեռաուստալիքների վերաբերյալ նոր առաջարկներ ուղարկել Մոսկվա։  Հայրապետյանը միևնույն ժամանակ մատնանշել էր, որ տևական ժամանակ ռուսական հեռուսալիքների բովանդակությունում խախտումներ չեն արձանագրվել։

Հայ- ռուսական զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագրի ժամկետը լրանում է 2027 թվականին: Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած տարի հայտարարել էր, որ Երևանը կարգելափակի ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, եթե նրանք չհարգեն պետական կարգն ու հանրապետության շահերը:

 

Մանյա Պողոսյան