Հայաստանը հունվարին ռուսական հեռուստաալիքների վերաբերյալ առաջարկներ կուղարկի Ռուսաստան. ԲՏԱ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման վերաբերյալ իր առաջարկները ևս մեկ անգամ Ռուսաստանին կուղարկի այս տարվա հունվարին, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ  ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով Factor TV-ի հարցին՝  արդյո՞ք կառավարությունում  ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու քննարկումներ կա՞ն, թե՝ ոչ։

Նա նշեց, որ անցած տարի հայկական կողմն արդեն երկու անգամ ռուս գործընկերներին առաջարկներ է ուղարկել միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։

Նախարարը շեշտեց, որ  տարբեր մակարդակներում քաղաքական շփումների ընթացքում հայկական կողմը հայտարարում է իր ակնկալիքների մասին, որոնք արդարացի է համարում: Մխիթարյանն արձանագրեց, որ համաձայնագիրն ունի որոշակի թերություններ, և Երևանը ցանկանում է բարելավել փաստաթուղթը կառուցողական փոխգործակցության մթնոլորտում:

«Արդեն տևական ժամանակ մենք խախտումներ չենք արձանագրել։ Ես չեմ կարող ասել, թե եթե խախտումներ արձանագրվեն, որքան կտրուկ կլինեն մեր քայլերը։ Մենք այս իմաստով բավարարված ենք, որ ոչ մի մեզ համար անընդունելի կոնտենտ չի մատուցվում հայաստանյան հեռուստադիտողին։ Բայց համարում ենք, քանի որ նաև ինստիտուցիոնալ լուծումների կողմնակից ենք, ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ միջպետական, կարող է ունենալ որոշակի բացեր։ Կարծում եմ՝ մենք չափազանց կառուցողական և ադեկվատ վարքագիծ ենք դրսևորում՝ առաջարկելով մի քանի փոփոխություններ, որոնք կլավարկեն փաստաթուղթը»,- նշեց նա։