ՀԱՄԱՍ-ը Իսրայելի կողմից ոչնչացված բոլոր զինյալներին փոխարինող է գտել․ Բլինքեն

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն արդեն հավաքագրել է նույնքան նոր անդամներ, որքան կորցրել է Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է Telegraph-ը։

«Ամեն անգամ, երբ Իսրայելն ավարտում է իր ռազմական օպերացիան և հետ է մղում ՀԱՄԱՍ-ին, գրոհայինները վերախմբավորվում են և նորից ի հայտ գալիս: Մեր գնահատականների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը հավաքագրել է գրեթե նույնքան նոր զինյալ, որքան կորցրել է»,- ասել է Բլինքենը՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում։

Բլինքենի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նա բացահայտել է Գազայում պատերազմի ավարտից հետո իր ծրագիրը: Խոսքը վերաբերում է օտարերկրյա զորքերի տեղակայմանը, որոնք պետք է ապահովեն խաղաղությունը, քանի դեռ չի ձևավորվել և վերապատրաստվել Պաղեստինի նոր իշխանությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նրանք քննարկել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատանդների փոխանակման պայմանագիրը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի