Բաքվի դատարանը աշխատողների իրավունքների պաշտպան ակտվիստին 8 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Աշխատավորների սեղան» արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ, հասարակական ակտիվիստ Աֆիադդին Մամեդովը, որը 2023 թվականի սեպտեմբերից անազատության մեջ է, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավճռի համաձայն՝ Մամեդովը մեղավոր է ճանաչվել ոմն Սաֆար Հուսեյնովին դանակահարելու մեջ։ Նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան, սակայն, հայտարարել է, որ Մամեդովն անմեղ է, և դատավարության ընթացքում նրա դեմ արժանահավատ ապացույցներ չեն ներկայացվել։ Փաստաբանի խոսքով՝ այն տարածքում, որտեղ, իբր, դանակահարվել է Հուսեյնովը, տեղադրված են բազմաթիվ տեսախցիկներ։ Եթե ​​իրականում նման դեպք տեղի ունենար, ապա քննչական մարմինը և դատարանը գոնե մեկը կներկայացնեին։

Այնուամենայնիվ, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, մերժել են տեսագրությունների հասանելիություն տրամադրել ենթադրյալ միջադեպի պահից։

«Դատավարությունն անցել է անարդար և միակողմանի։ Հավասարության սկզբունքը խախտվել է, և մեր միջնորդությունները չեն բավարարվել։ Դատախազը, կրկնելով մեղադրական եզրակացությունը, Աֆիադդին Մամեդովի համար 10 տարվա ազատազրկում է պահանջել»,- ասել է փաստաբանը։

Աֆիադդին Մամեդովը վերջին խոսքում նշել է, որ 14 տարեկանից աշխատել է տարբեր ոլորտներում և, ի վերջո, կորցրել է աշխատանքը, քանի որ երբեք չի համակերպվել անարդարության հետ։ 2020 թվականին նա որոշել է ստեղծել կազմակերպություն, որը կմիավորի համախոհ մարդկանց, որոնք կարող են դառնալ այն աշխատողների ձայնը, որոնց իրավունքները ոտնահարված են։

2022 թվականի մարտի 1-ին ստեղծվել է Արհմիությունների կոնֆեդերացիան՝ «Աշխատանքային սեղանը», որի միջոցով բարձրաձայնվել են աշխատողների խնդիրները, որոնց իրավունքները խախտվել են, հրապարակվել են այս ոլորտում օրենսդրության բացերը և մարդկանց համար ստեղծված դժվարությունները։

«Մեր նպատակն էր կանխել աշխատողների շահագործումը, սակայն իշխանությունները թշնամաբար դիմավորեցին մեր քայլերը։ Մեր դեմ սկսվեցին բռնաճնշումներ ու խոշտանգումներ։ Կազմակերպության իմ երեք ընկերներին մեղադրեցին թմրանյութեր տարածելու մեջ։ Մինչ այս, երեք անգամ ենթարկվել եմ վարչական կալանքի։ Հիմա ինձ մեղադրում են ինչ-որ մեկին դանակահարելու մեջ։ Ոստիկանության 34-րդ բաժնում ձեռքերս մեջքիս կապեցին, դանակ տվեցին, որ մատնահետքերս մնան դանակի վրա»,- հայտարարել է Մամեդովը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ադրբեջանցի հայտնի ակտիվիստ Բահթիյար Հաջիևին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Դատարանը նաև որոշում է կայացրել բռնագրավել նրա բնակարանը և բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները, իսկ ազատ արձակվելուց հետո՝ մեկ տարով արգելել զբաղվել ուսումնադաստիարակչական գործունեությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի