Գազայում ՀԱՄԱՍ-ը ղեկավարելու է սպանված Յահյա Սինվարի եղբայրը․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

2024 թվականի հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի մահից հետո շարժումը ղեկավարել է նրա կրտսեր եղբայրը՝ Մուհամեդ Սինվարը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ նրանց՝ թեև Կատարում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը որոշել է շարժվել դեպի կոլեկտիվ ղեկավարություն, անկլավում գտնվող խմբավորման զինյալները հրաժարվել են հնազանդվել և որոշել են «ինքնավար գործել»:

Ըստ WSJ-ի՝ Մուհամեդ Սինվարը մոտ 50 տարեկան է։ Նա երիտասարդ տարիքում միացել է ՀԱՄԱՍ-ին և մտերիմ է եղել շարժման զինված թևի ղեկավար Մուհամեդ Դեյֆի հետ, որը սպանվել է անցյալ տարվա օգոստոսին։ Ի տարբերություն ավագ եղբոր՝ Մուհամեդ Սինվարը «զգալի ժամանակ» չի անցկացրել իսրայելական բանտում, ինչը նրան Իսրայելի անվտանգության ծառայությունների համար ավելի քիչ հասկանալի է դարձնում։ Կուլիսներում աշխատելու տարիների ընթացքում նա վաստակել է «Ստվեր» մականունը, հայտնում են WSJ-ի աղբյուրները։

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Մուհամեդ Սինվարը Իսրայելի հետ գործարքի շրջանակում ձգտում է վերականգնել ՀԱՄԱՍ-ի ռեսուրսները, ամրապնդել շարժման դիրքերը Գազայի հատվածում և երկարաժամկետ խաղաղության հասնել անկլավում։ Ըստ իսրայելական բանակի՝ մարտերի ընթացքում իսրայելական բանակը սպանել է շարժման 30,000 զինյալներից 17,000-ին, իսկ հազարավորներին՝ կալանավորել: Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում, ըստ WSJ-ի, հարյուրավոր նոր զինյալներ են միացել շարժմանը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի