Բառի բուն իմաստով մնացել ենք դրսում`լինելով միջազգային ճանաչման երգչախումբ, անթույլատրելի է. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Մեր կոմպոզիտորական արվեստը տկարացել է, երիտասարդ կոմպոզիտորները, որոնք լավ են գրում, մեծ մասն արտերկրում են, ովքեր Հայաստանում են`չեն կատարվում: ԿԳՄՍ նախարարությունը պետք է պետական նվագախմբերի առջև դնի այդ հարցը`պարբերաբար կատարել հայ երիտասարդ կոմպոզիտորների գործեր, պետք է լինի խթան և մրցակցություն: Այլապես կոմպոզիտորների թիվը Հայաստանում սակավացել է, ուսանող էլ չկա. սա մտահոգիչ է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

Ի դեպ, երգչախումբն արդեն 6-րդ ամիսն է`փորձեր չի անում: «Հին Երևան» ծրագրի շրջանակում Արամի 23 հասցեում, որը երգչախմբի հանգրվանն էր, Հեքեքյանի խոսքով, նախատեսվում է մոլ և ավտոկայանատեղի կառուցել: Դիրիժորն ասում է` դա անկման և փակուղի մտնելու ուղիղ ու անթույլատրելի ճանապարհ է. «Մենք արդեն միջազգային ճանաչում ունեցող երգչախումբ ենք, բայց բառի բուն իմաստով մնացել ենք դրսում: Արդեն 7 լուրջ համերգ ենք բաց թողել: Կորցրել ենք սաներ, լավ մասնագետներ: Իրավունք չունեն նման կերպ վարվել ազգային արժեք ներկայացնող համույթի նկատմամբ»:

Հեքեքյանի խոսքով` արդեն 7-րդ տարին է`Արամի 23 հասցեում գտնվող շենքի հետ կապված խնդիրը չի լուծվում. «Անօրինական կերպով 3 հարկ փորել են, դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել, բայց քննիչի աջակցությամբ գործը ձգվել է այնքան, որ հիմա վստահ ենք` ոչ ոք չի պատժվելու, գոնե վնասի փոխհատուցում լինի: Շենքը մեզնից վերցնում են, որ տան բիզնեսմեն Վարդան Սերմաքեշին, որը գնել է տարածքը պետությունից, բայց չեն կարողանում այն իրացնել, որ տան: Մենք հիմա դատարանում փորձելու ենք ապացուցել, որ դա մասնավոր բիզնես ծրագիր է, և գերակա շահի մասին այս դեպքում խոսք լինել չի կարող: Ասում են`տարածքը տվեք, Սերմաքեշը պետք է այդտեղ հյուրանոց կառուցի, բայց հանրությանը դա պե՞տք է»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան