Փաշինյանի գլամուրային բլոգը` Ալիևի սպառնալիքների ֆոնին. ինչի է ձգտում ՀՀ վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

Նիկոլ Փաշինյանին այլևս չի՞ բավարարում երկրի թիվ մեկ պաշտոնյան լինելը։ Նա թիվ մեկն է ուզում լինել նաև բլոգերների ցանկում։ Հայաստանի վարչապետը ցնցում է համացանցը հին երշիկեղենով ձվաձեղ պատրաստելուց մինչև ամանորյա միջոցառման մեկնարկի իրազեկման մասին տեսանյութեր հրապարակելով։

Հանգիստ չի թողնում Փաշինյանն իր համար reel նկարողներին։ Պետք է ֆիքսել ու ոչ միայն Ֆեյսբուք, այլն նաև Տիկտոկ ու Ինստագրամ լցնել Փաշինյանի ամեն մի շարժը։ Առանց բովանդակության տեսանյութեր Նիկոլ Փաշինյանի էջերում՝ որքան ցանկանաք։ Փաշինյանին rec-ում լինելու ցանկությունն ի զորու չէ զսպել անգամ կորոնոավիրուսը։ Սա նոր տեսանյութ նկարելու համար լավ առիթ է՝ ցուցադրել, թե ինչպես է վարակված՝ սպասվում թեստի պատասխանին։

Գլամուրային է ծանր վիճակում գտնվող, Ալիևից օրը մեջ տարաբնույթ սպառնալիքներ ստացող Հայաստանի վարչապետի համացանցային կյանքը։ Ամենօրյա դարձած հեծանվային զբոսանքների մասին տեսանյութերի նման սովորական են դառնում նաև կառավարական թիվ մեկ ամառանոցից հրապարակված reel-ները․ այս մեկում, օրինակ, Փաշինյանի տիկինը հատակին նստած անգլերեն է պարապում։

Ի դեպ, Աննա Հակոբյանը նստել է այն նույն տան հատակին, որտեղ ցրտին չեն դիմանում Փաշինյանները։ Մեկ ամիս առաջ էր դժգոհել Հայաստանի կառավարության ղեկավարը․ հարկատուն վճարում է, բայց իրենք մրսում են։ Կամ, գուցե, իսկապես ցուրտ է երկրի թիվ մեկ առանձնատանը, որ կրթվելը նորաձև համարող ընտանիքում էլ Փաշինյանը ոտքը հատակին չի դնում, այլ կոշիկներով բազմոցն է հենարան ընտրում։

Եթերային նոր նախագիծ է սկսել Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստերից, ԱԺ-ում պատգամավորներին պատասխանելուց, պաշտոնական այլ հանդիպումներում, ֆեյսբուք-տիկտոկներից զատ՝ առաջարկում է իրեն լսել նաև ընտանեկան փոդքաստներում։ Նիկոլ Փաշինյանի տեսանյութերի հրապարակման մոլուցքը կարող է դժբախտ ելքով ավարտվել։

Իսկ ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը՝ ի՞նչ կարծիք ունեն Հայաստանի քաղաքացիները իր՝ ոչ վարչապետի գործունեության մասին։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, առաջարկում է համակերպվել իր հրապարակած տեսանյութերի բովանդակության հետ։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ոչ միայն երկրի թիվ մեկ նյուզմեյքերը լինել, այլ նաև ցուցադրում է իր զբաղեցրած պաշտոնից բխող ուժը․ Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն են Փաշինյանի րիըլներով անցնում՝ պաշտոնական այցերից մինչև անգամ դպրոցի կտուրի կամ փողոցի վերանորոգում։ Ժողովրդավարական չէ Փաշինյանի այս գործելաոճը, Արմեն Բադալյանին հիշեցնում է Պուտինի և Լուկաշենկոյի նիստ ու կացը։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն, ինչ սկսել է 2018 թվականին, ասում է մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը։ Ըստ նրա՝ Փաշինյանը հաղորդակցության այս ձևն ակտիվացրել է ընտրություններին ընդառաջ։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանից պետք է չէ սպասել այնպիսի քայլեր, որոնք, օրինակ, բնորոշ կլինեին, Ֆրանսիայի կամ Դանիայի քաղաքական համակարգին։ Այստեղ, ըստ Բադալյանի, մակարդակը ցածր է՝ մոտ ավտորիտար ռեժիմներին։

Կենցաղային մակարդակի տեսանյութերի դիտումներից զարմացել է Նիկոլ Փաշինյանը։ Նա է ֆեյսբուքում գրել, թե 28 օրում 100 մլն դիտում ունի։ Իսկ ի՞նչն է դիտվում Փաշինյանի մոտ․ պետք է մեկ անգամ թերթել նրա էջն ու տեսնել, որ մեկ միլիոնը գերազանցող դիտումներ ունեն խոհանոցային տեսանյութերը։ Վարչապետի գործառույթից բխող տեսանյութերի դիտումներն անգամ  չեն կարող համեմատվել, օրինակ, հին խոզապուխտով ձվածեղ պատրաստելու տեսանյութի հետ։ Լուրջ թեմաներով տեսանյութերի դիտումները տասնյակ անգամներ ավելի քիչ են՝ հասնելով 250 հազարի շեմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան