Կրեմլը՝ Թրամփ-Պուտին հանդիպման հնարավորության մասին

Լուրեր

20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման շրջանակում շփվելու պատրաստակամություն են հայտնել, բայց այս ուղղությամբ դեռևս հստակություն չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։

Նա նաև նշել է, որ քաղաքական առաջնորդների հանդիպման համար նախապայմաններ պետք չեն։

«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի և, մասնավորապես, Դոնալդ Թրամփի հետ շփումների: Նախագահն ինքը բազմիցս ասել է այդ մասին: Դրա համար պայմաններ չեն պահանջվում, պահանջվում է երկխոսություն վարելու, առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք։ Մենք տեսնում ենք, որ պարոն Թրամփը նույնպես հայտարարում է երկխոսության միջոցով խնդիրները լուծելու պատրաստակամության մասին։ Մենք ողջունում ենք դա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ հանդիպման կազմակերպման վերաբերյալ «նախկինի պես որոշակիություն չկա»։

«Մենք ելնում ենք հանդիպման փոխադարձ պատրաստակամությունից։ Ըստ երևույթին, այն բանից հետո, երբ պարոն Թրամփը մտնի Օվալաձև աշխատասենյակ, որոշակի տեղաշարժ կլինի»,- ասել է  Պեսկովը։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման պատրաստակամության մասին Թրամփի հայտարարությունը, Պեսկովը պատասխանել է, որ այս հարցում էլ հստակություն չկա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ներկայում նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի