Դամասկոսի օդանավակայանը մեկամսյա դադարից հետո վերականգնել է աշխատանքը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցած ամիս Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո մայրաքաղաքի օդանավակայանն առաջին միջազգային չվերթն է ընդունել, գրում է Middle East Eye-ը։

AFP-ի հաղորդմամբ՝ Կատարից օդանավը վայրէջք է կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում ժամը 13:00-ի սահմաններում՝ դառնալով առաջինը Պարսից ծոցի երկրներից վերջին 13 տարվա ընթացքում։ Տեղական ժամանակով ժամը 11:45-ի սահմաններում Սիրիական ավիաուղիների ինքնաթիռն էլ մեկնել է ԱՄԷ Շարժա քաղաք:

«Այսօր նոր սկիզբ է»,- AFP-ին ասել է օդանավակայանի տնօրեն Անիս Ֆալլուհը։

Սիրիական ինքնաթիռները ներկվել են նոր ազգային դրոշի գույներով՝ փոխարինելով Ասադի օրոք օգտագործվող դրոշին։

Սա առաջին միջազգային առևտրային թռիչքն է դեկտեմբերի 8-ից ի վեր, երբ Դամասկոսը գրավել էին Հայաթ Թահրիր ալ-Շամի (HTS) գլխավորած զինված խմբավորումները:

Միաժամանակ, նշվում է, որ կիրակի Կատար կատարած այցի ժամանակ Սիրիայի նոր արտգործնախարարն ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք կիրառվել են նախկին կառավարության օրոք, խոչընդոտում են երկար տարիների հակամարտությունից հետո արագ վերականգնվելու՝ երկրի կարողությանը՝ Վաշինգտոնին կոչ անելով վերացնել դրանք:

Հավելենք, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է պատժամիջոցները Սիրիայում կառավարական կառույցների հետ գործարքների համար Բաշար Ասադի կառավարման ավարտից հետո՝ մարդասիրական օգնության հոսքն ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի