ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է պատժամիջոցները Սիրիայում կառավարական կառույցների հետ գործարքների համար Բաշար Ասադի կառավարման ավարտից հետո՝ մարդասիրական օգնության հոսքնն ապահովելու համար։ Սա նաև թույլ է տալիս որոշ էներգետիկ գործարքներ և անձնական դրամական փոխանցումներ կատարել Սիրիա մինչև հուլիսի 7-ը: Գործողությունը չի վերացրել որևէ պատժամիջոցներ, գրում է Reuters-ը։

Սիրիան տուժում է էլեկտրաէներգիայի խիստ պակասից, քանի որ շատ շրջաններում պետության կողմից մատակարարվող էլեկտրաէներգիան հասանելի է օրական ընդամենը երկու-երեք ժամ: Ժամանակավոր կառավարությունը նշել է, որ նպատակ ունի երկու ամսվա ընթացքում օրական մինչև ութ ժամ էլեկտրաէներգիա ապահովել:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այս քայլը նպատակ ունի «օգնել, որպեսզի պատժամիջոցները չխանգարեն հիմնական ծառայություններին և կառավարման գործառույթների շարունակականությանը Սիրիայում, ներառյալ էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումն ու սանիտարական մաքրման ապահովումը»։

Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլ կառավարություններ կոշտ պատժամիջոցներ էին սահմանել Սիրիայի դեմ այն ​​բանից հետո, երբ 2011 թվականին Ասադի կողմից ժողովրդավարության կողմնակիցների բողոքի ակցիաները ճնշվել էին, որոնք վերածվեցին քաղաքացիական պատերազմի։ Թեև Վաշինգտոնի այս քայլը «թույլ է տալիս գործարքներ կատարել Սիրիայում կառավարական կառույցների հետ, նույնիսկ եթե տվյալ անհատը բարձր պաշտոն է զբաղեցնում», այն չի թույլատրում որևէ գործարք, որը ներառում է ռազմական կամ հետախուզական ծառայությունները։

ԱՄՆ-ի պատժամիջոցներն Ասադի և նրա գործընկերների, սիրիական կառավարության, Սիրիայի Կենտրոնական բանկի և HTS-ի նկատմամբ շարունակում են ուժի մեջ մնալ։

Ամերիկացի պաշտոնյան անանունության պայմանով լրատվամիջոցին ասել է, որ  այդ քայլը ցույց է տալիս բարի կամք սիրիացի ժողովրդի, այլ ոչ թե նոր իսլամիստական ​​կառավարության նկատմամբ:

«Բաշար Ասադի դաժան և ռեպրեսիվ կառավարման ավարտը, որին աջակցում են Ռուսաստանը և Իրանը, եզակի հնարավորություն է ընձեռում Սիրիային և նրա ժողովրդին։ Անցումային այս ժամանակահատվածում գանձապետարանը կշարունակի աջակցել Սիրիայում մարդասիրական օգնությանը և պատասխանատու կառավարմանը»,- ասվում է ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոյի հայտարարության մեջ:

Սիրիայի ժամանակավոր կառավարության առևտրի նախարար Մահեր Խալիլ ալ-Հասանը մինչ այս նշել էր, որ երկիրը չի կարողանում գործարքներ կնքել վառելիքի, ցորենի կամ այլ կարևոր ապրանքների ներկրման համար՝ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների պատճառով, չնայած շատ երկրներ, այդ թվում՝ Պարսից ծոցի արաբական երկրները, ցանկանում են դա անել։ Նա ասել էր, որ Սիրիային «աղետ» է սպասվում, եթե պատժամիջոցները շուտով չսառեցվեն կամ չչեղարկվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի