Երևան-Ապարան ճանապարհին «GAZel»-ի վթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով, ընդհանուր առմամբ, ծանր կամ ծայրահեղ ծանր, կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չկան, տուժածներից շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: Նա նշել է, որ վթարի հետևանքով Ապարանի ԲԿ է դիմել 7 տուժած, որից 2-ը երեխաներ են։ Վերջիններս տեղում համապատասխան առաջին բուժօգնություն են ստացել և դուրս են գրվել։

Մնացած տուժածները մեծահասակներ են, որոնցից 2 դուրս է գրվել, 3-ը դեռևս հոսպիտալացվել են, բայց առաջիկա ժամերին դուրս կգրվեն։ 1 տուժած անձ դիմել է Աշտարակի ԲԿ, ստանում է համապատասխան բուժոգնություն և նա էլ առաջիկայում դուրս կգրվի։

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։Գերատեսչությունից նշել էին, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ»,- հայտնել էր ՆԳՆ-ը։