Թրյուդոն կարող է հեռանալ Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից. Globe and Mail

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շուտով կարող է հայտարարել իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին կանադական Globe and Mail թերթին հայտնել են անանուն աղբյուրները։ Հստակ օրը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ դա տեղի կունենա ղեկավարության հետ կուսակցության ակտիվիստների հանդիպմանը, որը նախատեսված է հունվարի 8-ին։

«Պարոն Թրյուդոն կարող է հայտարարել կուսակցության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին արդեն երկուշաբթի օրը», – ասել են երեք աղբյուրներ։ Լիբերալ կուսակցության գործադիր կոմիտեի նիստը նախատեսվում է այս շաբաթ:

«Դեռևս պարզ չէ՝ նա (Ջասթին Թրյուդոն) անմիջապես կհեռանա՞, թե կմնա վարչապետ, քանի դեռ նոր ղեկավար չի ընտրվել»,- նշել են աղբյուրները։

Ավելի վաղ CBC-ն հայտնել էր, որ ավելի քան 50 լիբերալ պատգամավորներ հանդես են եկել կուսակցության ղեկավար կազմը փոխելու օգտին, սակայն միայն 21 պատգամավոր է հրապարակայնորեն արտահայտել իր կարծիքը։ Նոր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջագմեթ Սինգհը նույնպես կոչ է արել վարչապետին հեռանալ և վստահության քվե է հայտնել Համայնքների պալատի հաջորդ նիստում, որն այժմ ունի 153 լիբերալ պատգամավոր։

Կանադայում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը հրաժարական է տվել Թրյուդոյի արտաքին տնտեսական քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի