Ալիևն իր ամանորյա ուղերձում հայտարարել է, թե «Հայաստանի սպառազինման լայնածավալ արշավը սպառնալիք է տարածաշրջանի համար»

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Հայաստանի սպառազինության լայնածավալ արշավը տարածաշրջանի համար սպառնալիքի հերթական աղբյուրն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նոր տարվա ուղերձում։

«Եթե խոսենք այս տարվա մեզ համար ամենատագնապալի պահի մասին, ապա դա, իհարկե, Հայաստանի սպառազինումն է։ Սա տրամաբանական բացատրություն չունի։ Ես նրանց բազմիցս զգուշացրել եմ թե՛ իմ պաշտոնական հայտարարություններում, թե՛ հայկական կողմի հետ մեր բանակցությունների ընթացքում՝ խուսափել այս վտանգավոր ճանապարհից։ Հայաստանի լայնածավալ և արագացված սպառազինումը, նրան մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այս խաղաղությունը, խաղաղություն, որը հնարավոր է»,- ասել է Ալիևը՝ հավելելով, թե տարածաշրջանում, իբր, ոչ մի ուժ չի կարող իրենց հետ մրցել ռազմական ոլորտում։

Նա հայտարարել է, թե հաշվի առնելով Հայաստանի սպառազինումը՝ Բաքուն մեծացրել է հաջորդ տարվա ռազմական բյուջեն. այն հասել է ռեկորդային մակարդակի՝ մինչև 8,4 մլրդ մանաթի, հակառակ դեպքում, ըստ Ադրբեջանի նախագահը, այդ գումարի կեսը կուղղվեր այլ ոլորտներին, սոցիալական խնդիրների լուծմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի