Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ

Լուրեր

05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
Բոլորը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ․ հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքակամը լավագույն թիմ է ճանաչվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթում:

Հունիսի 1-ից 14-ը Հնդկաստանում անցկացված շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձան փոխչեմպիոններ:

Հունիսի 20-ից 28-ը Հունաստանում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձավ փոխչեմպիոն:
Թիմի անդամներն էին՝
– ՄԳ Էմին Օհանյան
– ՄՎ Արսեն Դավթյան
– ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան
– ՖՎ Էրիկ Գասպարյան
– ՖՎ Բենիկ Ագասարով

Հուլիսի 19-ից 28-ը Հայաստանում անցկացված Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 17-ից 18-ը Չեխիայում անցկացված Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձավ մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 19-ից 20-ը Չեխիայում անցկացված Եվրոպայի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում Սոնա Կրկյաշարյանը դարձավ մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների չեմպիոն:

Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայում անցկացված շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը դարձավ մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը դարձավ մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, իսկ վարպետի թեկնածու Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Սեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայում անցկացված շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները, իսկ կանանց հավաքականը՝ 3-6-րդ: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Աննա Սարգսյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա դարձան բրոնզե մեդալակիրներ:

Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր»,- նշված է հաղորդագրությունում։