Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան 500 տոննա ալյուր է ուղարկել Սիրիա

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ուկրաինան 500 տոննա ցորենի ալյուր է ուղարկել Սիրիա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ինչպես խոստացել էինք՝ մենք աջակցում ենք սիրիացի ժողովրդին դժվարին պահերին»,- գրել է նա ուկրաիներեն, անգլերեն և արաբերեն:

Զելենսկիի խոսքով՝ բեռնափոխադրումն իրականացվել է «Հացահատիկ Ուկրաինայից» մարդասիրական ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ։

«Նախատեսվում է, որ առաջիկա շաբաթներին ցորենի ալյուրը կբաշխվի 33,250 ընտանիքների կամ 167,000 մարդու։ Յուրաքանչյուր փաթեթը կշռում է 15 կիլոգրամ և կարող է կերակրել 5 հոգանոց ընտանիքի մեկ ամսվա ընթացքում»,- նշել է Ուկրաինայի նախագահը՝ Սիրիային և նրա ժողովրդին մաղթելով «անվտանգություն, կայունություն և վերակառուցում»։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սիրիայի նախկին նախագահ Ասադին տապալած սիրիացի ապաստամբներն Ուկրաինայից օգնություն են ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի