Զուրաբիշվիլին հրաժարվել է բացահայտել Ղավելաշվիլիի երդմնակալության օրվա իր ծրագրերը

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացահայտում դեկտեմբերի 29-ի իր ծրագրերը, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն Ընտրական կոլեգիայի կողմից ընտրված նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունն է անցկացնելու։ Նրա լեգիտիմությունը չեն ճանաչում Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և որոշ արևմտյան երկրներ, փոխանցում է Էխո Կավկազան։

«Ես չեմ պատասխանի այս հարցին, քանի որ իշխող կուսակցությունը պետք է հենց կիրակի օրն իմանա կիրակի օրվա պլանները, ոչ թե ավելի վաղ: Կարևոր է միայն իմանալ այն, որ նախագահական ընտրությունները, ինչպես նաև երդմնակալությունն իրավական ուժ չունեն, ուստի ես մնում եմ նախագահ և շարունակում եմ իմ գործը։ Սա մի բան է, որ բոլորը պետք է իմանան: Մանրամասները հայտնի կդառնան կիրակի», – ասել է Զուրաբիշվիլին The Rest Is Politics փոդքաստի ժամանակ։

Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի շենքում։ Արարողությանը հրավիրված չեն գործող նախագահը, ընդդիմությունը, անգամ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Ավելի վաղ ընդդիմությունը Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ էր արել դեկտեմբերի 29-ից հետո մնալ նախագահական նստավայրում։ Իշխանությունների ընդդիմախոսներն իրենց աջակցությունն են հայտնել գործող նախագահին և հայտարարել, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մնալ նրա կողքին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի