Անկարան ուսումնասիրում է Կատարի գազը Սիրիայով դեպի Թուրքիա ու Եվրոպա մատակարարումների նախագիծը

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

Անկարան գնահատում է Կատարի բնական գազը Սիրիայի տարածքով Թուրքիա, այնուհետև Եվրոպա փոխադրելու հնարավոր նախագիծը։ Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գրում է Turkiye today-ը:

«Շարունակվում են Կատարի գազը Սիրիայի տարածքով Թուրքիա և Եվրոպա տեղափոխելու շուրջ քննարկումները։ Այս ծրագրերը դեռ վաղ փուլում են և պահանջում են հետագա տեխնիկական ու ֆինանսական գնահատում»,- ասել է Բայրաքթարը։

Նա նշել է, որ առաջարկվող գազատարը կարող է նշանակալից էներգետիկ միջանցք ձևավորել՝ ամրապնդելով տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը և դիվերսիֆիկացնելով մատակարարման ուղիները Եվրոպայի համար։ Բայրաքթարը հայտարարել է նաև, որ նախատեսում են կիսել հնարավոր ներդրումները գործընկերների հետ։

«Նախագծերը, ինչպիսիք են սիրիական նավթամուղի ինտեգրումը Իրաք-Թուրքիա խողովակաշարին և Կատարի գազը Սիրիայի տարածքով Թուրքիա և Եվրոպա փոխադրելը, դեռ վաղ փուլում են: Ինչպես մենք Գաբարի նավթը տեղափոխում ենք Իդիլ 38 կիլոմետր երկարությամբ խողովակաշարով, այստեղ էլ կարող ենք նմանատիպ մոդել կիրառել»,- ասել է պաշտոնյան։

Թուրքիան պատրաստվում է նաև էներգետիկ պատվիրակություն ուղարկել Սիրիա՝ աջակցելու պատերազմից վնասված էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնմանը։

Կատար-Թուրքիա խողովակաշարի առաջարկը նպատակ ուներ Իրան-Կատարի Հարավային Պարս/Հյուսիսային գմբեթ գազային կոնդենսատային հանքավայրից բնական գազ մատակարարել Թուրքիա, որտեղ այն կարող է միանալ Nabucco խողովակաշարին՝ եվրոպացի սպառողներին մատակարարելու համար: Դեպի Թուրքիա առաջարկվող ուղիներից մեկն անցնում էր Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Սիրիայի տարածքով, իսկ մյուսը՝ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Իրաքի։

Ենթադրվում է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը 2009 թվականին հրաժարվել է Կատարի հետ առաջարկվող համաձայնագրի ստորագրումից: Այդ համաձայնագիրը թույլ կտար, որ գազատարը շրջանցի Ռուսաստանը՝ ուղղակիորեն գազ մատակարարելով Եվրոպային:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի