Կրեմլն արձագանքել է օդանավի խոցման համար Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին

Լուրեր

10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
Բոլորը

Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից ադրբեջանական ինքնաթիռի խոցման համար, սակայն դեռևս չեն մեկնաբանում այս իրավիճակը, քանի չի ավարտվել ավիաաղետի պատճառների հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ինտերֆաքսը»։

«Իհարկե, մենք տեսել ենք, սակայն ոչինչ չունեմ ավելացնելու նրան, ինչ արդեն ասել եմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլը տեսել է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հայտարարությունը։

«Այս ավիացիոն միջադեպի հետաքննություն է ընթանում, և նախքան եզրակացությունները, որոնք արվելու են հետաքննության արդյունքների հիման վրա, մենք մեզ իրավասու չենք համարում որևէ գնահատական ​​տալ և չենք անելու։ Մենք ունենք մեր ավիացիոն իշխանությունները, որոնք կարող են դա անել, և այդ տեղեկությունը կարող է լինել միայն նրանցից»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել էր, որ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական քաղաքացիական օդանավի վրա հակաօդային պաշտպանության միջոցներով հարձակման համար ու փոխհատուցում վճարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի