ՌԴ-ում 7 օդանավակայան է փակվել ԱԹՍ-ի հարձակման սպառնալիքի պատճառով

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

Դեկտեմբերի 27-ի առավոտյան ռուսական յոթ օդանավակայաններում ինքնաթիռների մեկնման և ժամանման ժամանակավոր արգելք է մտցվել, հայտնում են ռուսական գործակալությունները և Telegram ալիքները։ Ընդհանուր առմամբ, սահմանափակումներն ազդել են յոթ շրջանների վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մոսկվայի ժամանակով 05:00-ին Սոչիի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել, ասել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։

«Ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, սա առաջնահերթ խնդիր է»,- ասել է նա։

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հաստատել են, որ 12 ինքնաթիռներ ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ, մի քանի թռիչքներ հետաձգվել են։

Նմանատիպ սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում առավոտյան ժամը 6-ից։

Դեկտեմբերի 27-ի գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել նաև Աստրախանի և Վոլգոգրադի օդանավակայաններում։ «Ռոսավիացիան» հայտնում է, որ Մոսկվայի ժամանակով 06:40-ից դրանք աշխատում են բնականոն հունով։ Baza տելեգրամյան ալիքը պնդում է, որ «Գորգ» պլանը՝ փակ երկնքի ռեժիմը, ներդրվել է նաև Սամարայի, Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայաններում։

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ռուսական օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ հաճախ են սահմանվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ռուսական հակաօդային պաշտպանությունը 13 անօդաչու թռչող սարք է խոցել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի, Տուլայի և Աստրախանի շրջանների տարածքում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի