«Պուտինը ֆաշիստ է»․ ինչպե՞ս եք հայ դատավորներին ուղարկում ՌԴ բարեփոխվելու․ իրավապաշտպանների ահազանգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը պետք է հրաժարական ներկայացնի․ այսպիսի տեսակետ են հայտնում հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումից հետո։ Աթաբեկյան-Կոպիրկին հանդիպումը տեղի է ունեցել երեկ, ինչի վերաբերյալ դատական իշխանության գործունեությունը լուսաբանող ֆեյսբուքյան պաշտոնական էջում ծավալուն հաղորդագրություն է տարածվել։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես՝ պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։ Նա առանձնահատուկ կարևորել է այն հանգամանքը, որ ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դատավորները ՌԴ-ում կարող են վերապատրաստումներ անցնել Արդարադատության ակադեմիայում։

Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն Արթուր Աթաբեկյանի ոգևորությունն անտեղի է համարում։ Ըստ նրա՝ հայկական դատական համակարգը ռուսական համակարգից սովորելու ոչինչ չունի։

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները Ռուսաստանը ներկայացնում են որպես մի պետություն, որտեղ  դատական համակարգն անկախ չէ, գտնվում է քաղաքական իշխանությունների վերահսկողության ներքո։ Ըստ Freedom House-ի՝ Մոսկվայի իշխանությունները դատական համակարգը որոշ դեպքերում օգտագործում են ընդդիմախոսների ձայնը ճնշելու համար։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ շեշտում է՝ եթե Ռուսաստանի հետ համագործակցությամբ ՀՀ-ի դատական համակարգն իսկապես բարեփոխվելու է, ապա  գործող իշխանության ներկայացուցիչներն իշխանափոխության դեպքում պետք է  կանգնեն հենց այդպիսի դատարանների առջև։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ՌԴ-ում դատարանները հաճախ չեն կարողանում կամ չեն ցանկանում պաշտպանել քաղաքացիներին պետությունից կամ նրա պաշտոնատար անձանցից։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նկատում է՝ եթե ՀՀ իշխանություններն իրապես ցանկանում էին բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում, ապա պետք է նախ քաղաքական գնահատական տրվեր, իրականացվեր լյուստրացիա։

Հայաստանի իշխանության նախկին մի շարք ներկայացուցիչներ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, անօրինական հարստանալու համար, արդեն մի քանի տարի է՝ թաքնվում են Ռուսաստանում։ Արդյո՞ք դեսպանի և ԲԴԽ նախագահի հանդիպումը չի նպաստի նրանց արտահանձմանը։ Քաղհասարակության ներկայացուցիչներն այս սցենարն անիրատեսական են համարում՝ նշելով, որ ՌԴ-ում որոշումներ կայացնողը միայն մեկ մարդ է՝ Վլադիմիր Պուտինը, ուստի, ըստ նրանց, ԲԴԽ նախագահի հանդիպումը դեսպանի հետ որևէ արդարացում չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան