Ադրբեջանական օդանավի սրահից տեսանյութ է հրապարակվել, որը նկարահանվել է կործանումից անմիջապես հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
Բոլորը

Ռուսական տելեգրամ ալիքները տեսանյութ են հրապարակել Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) օդանավի սրահից, որը նկարահանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո, փոխանցում է Meduza-ն։

Տեսանյութը նկարահանել է ուղևորներից մեկը՝ Սուբհոնկուլ Ռահիմովը, որը Բաքվով Եկատերինբուրգից Գրոզնի էր թռչում։

Ռահիմովը, ըստ Mash-ի և Baza-ի, ողջ է մնացել։ Նա եղել է ինքնաթիռի պոչի հատվածում, որը բախվելուց հետո հետո գրեթե անջատվել և ընկել է գետնին։ Ռահիմովն ասել է, որ իրեն մոտ նստածները նույնպես ողջ են մնացել։

Ձայնագրության մեջ լսվում են հառաչանքներ և օգնության խնդրանքներ այն մարդկանցից, որոնք փորձում են դուրս գալ, տեսանելի են արյուն, թթվածնի դիմակներ։

«112» տելեգրամ ալիքը նաև տեսանյութ է հրապարակել ինքնաթիռի խցիկից, որը Ռահիմովը տեսագրել է կործանումից առաջ։ Կադրերում երևում է, որ սրահում թթվածնային դիմակներ են ընկած, մարդիկ անհանգստացած աղոթում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի