Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննության պատշաճ իրականացում. վարչապետ

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Անդրադառնալով բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտությանը՝ վարչապետը նշել է«Ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը։ Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է՝ բնապահպանական փորձաքննության պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների»։ 

Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ: Ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։