Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

Լուրեր

18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Լեզվի կոմիտեի, մասնագիտական հանրության և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Մասնակիցներին ներկայացվել են հայերենի ուսուցման չափորոշիչների հիմնական սկզբունքները։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրը կարևոր նախաձեռնություն է, որը միտված է չափելի դարձնելու հայերենը՝ ոչ հայախոսներին հնարավորություն տալով սովորելու, թափանցիկորեն ստուգելու և գնահատելու իրենց հայերենի իմացության մակարդակը։

«ԿԳՄՍ նախարարությունը ձեռնամուխ է եղել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագրի կատարմանը, որի իրականացմամբ մեր լեզուն ևս կլինի չափելի, համակարգը հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը նշող վկայական: Այն հնարավորություն կտա ունենալ էլեկտրոնային հարթակ, որտեղ ստուգման արդյունքները կլինեն թափանցիկ: Ծրագրի միջոցով և՛ հայազգիները, որոնց առաջին լեզուն հայերենը չէ, և՛ օտարները մեր երկրում կրթության իրավունքն իրացնելիս, աշխատանքային հարաբերություններում, հանրային կյանքի այլ ոլորտներում կկարողանան ստուգել լեզվի մակարդակը: Այս նախաձեռնությունը կարևոր է միգրացիոն քաղաքականության և բուհերի ընդունելության առումով, քանի որ այս գործիքի բացակայությունը մեծ խոչընդոտ է նշված գործընթացներում»,- հավելել է նախարարի տեղակալը։

Անդրադառնալով ծրագրի ընդգրկվածությանը՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն ընդգծել է, որ ծրագիրը չի սահմանափակվում միայն համակարգի մշակմամբ, այն թվային աշխարհում հայերենի նկարագրվածության և կենսունակության բարձրացմանն ուղղված մեծ ծրագրի մաս է, որը մեկնարկելու է 2025 թվականին. «Ծրագիրը հնարավորություն կտա ավելի զարգացած տեխնոլոգիաներով թեստավորման և ստուգման համակարգ ունենալ ապագայում»։

Կոմիտեի նախագահը հավելել է, որ ծրագրի շրջանակում մշակվում է նաև տեքստի հեշտ ընթեռնելիության սանդակ, որն առաջին անգամ կփորձարկվի 2025 թվականին։ Տեխնիկական այս գործիքը գնահատում է տեքստերի ընկալելիությունը՝ հիմնված բառերի երկարության, նախադասությունների բարդության և բառապաշարի պարզության վրա։ Այն արդեն իսկ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում և կկիրառվի նաև «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի առաջադրանքների փորձարկման փուլում, այնուհետև կմշակվեն մեխանիզմներ՝ գործիքը դպրոցական դասագրքերում և այլ ոլորտներում նույնպես կիրառելու համար։

«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի նշմամբ՝ հիմնադրամի ծրագրերը համահունչ են ՀՀ պետական ծրագրին և նպատակ ունեն մեծացնելու իրենց ներդրումների ազդեցությունը երկրի համար։

«Եթե չհաջողենք դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին, հայերենը կարող է դառնալ միայն սիմվոլիկ հաղորդակցության միջոց, այլ ոչ թե տեխնոլոգիաները կառավարող լեզու, ուստի մենք կհամաֆինանսավորենք նաև տեխնոլոգիական աշխարհում հայերենի կենսունակության բարձրացման ծրագիրը՝ նպատակ ունենալով նպաստելու հայերենի զարգացմանը և կիրառելիության ընդլայմանը»,- ասել է նա։

Չափորոշիչները մշակած մասնագիտական խմբի ղեկավար, լեզվաբան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ներկաներին ներկայացրել է կազմված չափորոշիչների հիմնական սկզբունքները։

Հիմք ընդունելով Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակը (CEFR) և հայաստանյան նախընթաց փորձը՝ մշակվել են հայերենի իմացության (Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2) մակարդակների չափորոշիչները, որոնք ուրվագծում են հայերեն կարդալու, գրելու, լսելու և խոսելու իմացության անհրաժեշտ շրջանակը:

Կազմվել են Ա1-Ա2, Բ1 և Բ2 ենթամակարդակների թեմատիկ նվազագույն բառապաշարի ցանկերը՝ ըստ լեզվի կիրառության հիմնական ոլորտների և ենթաոլորտների: Բառացանկերում տեղ են գտել ինչպես համընդհանուր գործածություն ունեցող բառեր, այնպես էլ ժողովրդական և խոսակցական բառաշերտ (բառամիավորներ), որոնք հայերեն սովորողն առօրյա հաղորդակցության մեջ՝ հեռուստատեսությունից, ռադիոյից, զանգվածային լրատվության այլ միջոցներից, կարող է հաճախ լսել հայախոսների բանավոր խոսքում։ Ակադեմիական Գ1, Գ2 ենթամակարդակների համար տրված են միայն ընդհանուր բնութագրիչներ, քանի որ այս մակարդակը հմուտ օգտագործողի, այսինքն՝ լեզվին ազատ տիրապետողի մակարդակն է:

Մշակվել է նաև հայերենի ուսուցող, ստուգող և գնահատող առաջադրանքներում հմտությունների գնահատման սանդղակը. սահմանվել է ընդհանուր ստուգման (ու գնահատման) մեջ յուրաքանչյուր՝ կարդալու, գրելու, խոսելու, լսելու հմտությանը հատկացվող կշիռը՝ ըստ հայերենի իմացության մակարդակների չափորոշիչների:

ՀՀ բուհերի և հայերենի ուսուցում իրականացնող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ բարձրացվել են հարցեր՝ կապված լեզվի իմացության մակարդակների և ենթամակարդակների տարանջատումների, բառապաշարային տարբերությունների և առանձնահատկությունների, ծրագրի հետագա զարգացման ու ներդրման, կառույցների հետ համագործակցության հնարավորությունների և այլնի վերաբերյալ։

Նշենք, որ «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրն իրականացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ն և Լեզվի կոմիտեն` «Իզմիրլյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։