Մոսկվայի դատարանն ԱՄՆ քաղաքացուն լրտեսության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանը «Մեդպոլիմերպրոմ» խմբի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, ռուսական ծագումով ԱՄՆ քաղաքացի Ջին (Եվգենի) Սպեկտորին դատապարտել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Նրան մեղավոր են ճանաչել լրտեսության մեղադրանքով, գրում է Meduza-ն։

Դատավարությունն անցկացվել է դռնփակ՝ գործում «գաղտնի նյութերի առկայության պատճառով»։ Դատարանը հրապարակել է դատավճռի միայն ներածական և օպերատիվ մասերը։ Դատարանն ուժի մեջ է թողել 14 միլիոն ռուբլու տուգանքը, որը նախկինում կիրառվել էր Սպեկտորի նկատմամբ մեկ այլ գործով։

Մոսկվայի քաղաքային դատարանը նախորդ պատժաչափի հետ կապված պատիժ է նշանակել, որի համաձայն՝ Սպեկտորը դատապարտվել է ՌԴ նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի նախկին օգնական Անաստասիա Ալեքսեևային կաշառք տալու միջնորդության գործով։ 2022 թվականի սեպտեմբերին Սպեկտորին այդ գործով դատապատել էին 3,5 տարվա ազատազրկման։

2023 թվականի օգոստոսին նա ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի