Էրդողանը դեկտեմբերի 27-ին կարող է այցելել Դամասկոս․ աղբյուր

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Դամասկոս հնարավոր այցի շուրջ շրջանառվող լուրերն ակտիվացել են այն տեղեկություններով, որ նա, ամենայն հավանականությամբ, Թուրքիայում չի լինի այս ուրբաթ՝ դեկտեմբերի 27-ին:

«Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի և ձեռնարկվեն անվտանգության անհրաժեշտ միջոցներ, ակնկալվում է, որ նա կաղոթի Օմայադ մզկիթում»,- ասել է Sozcu TV-ի լրատվական ծրագրի հաղորդավար Ֆաթիհ Փորթակալը, գրում է Turkiye today-ը։

Էրդողանի հնարավոր այցը Դամասկոս զգալի փոփոխություն կնշանակի Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերություններում։ Այս լուրերը հետևում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին այցերին Սիրիա։

Փորթակալը նշել է, որ Էրդողանի այցը Դամասկոս կարող է տեղի ունենալ այս ուրբաթ, որի ընթացքում նա կաղոթի Օմայադ մզկիթում և կհանդիպի Սիրիայի նոր ղեկավարության հետ: Ըստ նրա՝ եթե անսպասելի իրադարձություններ տեղի չունենան, Էրդողանի այցը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։ Փորթակալը նաև նաև նշել է Սուլեյման շահի դամբարանը տեղափոխելու հնարավորությունը՝ հավելելով, որ Թուրքիան կարող է իր դրոշը բարձրացնել նոր վայրում։

Հավելենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը պատրաստվում է առաջիկա 15 օրերի ընթացքում այցելել Դամասկոս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի