Հայ մարդը, լինելով ստեղծագործ, ինչո՞ւ է հաճախ կլանվում օտարի կողմից. ապաքաղաքական զրույց Սեդրակ Երկանյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդման հյուրն է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը: Նրա կարծիքով՝ այսօր դժվար է իմանալ, թե ինչպես է հնչում հայ միջնադարյան կամ դարերից եկող ժողովրդական երաժշտությունը: Միակ «հանգույցն» այդ առումով Կոմիտասն է, որը ոչ միայն պահպանել է մեզ համար հարյուրավոր նմուշներ, այլև մշակել է երաժշտական նյութի հավաքագրման և մշակման սկզբունքները: Այդ սկզբունքներին է աշխատում հավատարիմ մնալ «Տաղարան» համույթը:

Կոմիտասն ավելի քան 120 տարի առաջ պայքարում էր ռուսական ռոմանսներին, իտալական օպերային արիաներին կամ թուրքական բայաթիներին նմանակող՝ հայերեն բառերով երգերի դեմ: Խնդիրը բարձրացվել է այն ժամանակ, երբ հայերը պետականություն չունեին:

Ի՞նչով է բացատրվում նույն վիճակը, երբ 1918 թվականից սկսած մենք այս կամ այն ձևով ստեղծել ենք պետական որոշակի ինստիտուտներ: Հաղորդման հյուրը բացատրությունը տեսնում է ոչ թե գենետիկայի կամ հոգեխառնվածքի, այլ պետական լուրջ քաղաքականության բացակայության մեջ:

Եվրոպակա՞ն է, արդյոք, Նարեկացու կամ Շնորհալու երաժշտությունը: Պատասխանելով այս հարցին՝ Սեդրակ Երկանյանը կարծիք է հայտնում, որ նման մարդիկ որևէ տարածքից վեր են, նրանք տիեզերական են և այդպես էլ պետք է ընկալվեն աշխարհի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան