Ինչ անել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից խուսափելու համար․ ՀՎԿԱԿ-ի խորհուրդները

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են մարդկանց կողմից օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի անգամ տաքացրած կերակրատեսակներ․ գրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Բացի այդ օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների:

Տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է.

– գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից
– գնումներ կատարելիս ուշադություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանելիության ժամկետին, արտաքին տեսքին
– աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները
– Իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք է բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահպանման պայմաններին, ջերմաստիճանին:
– կիսապատրաստվածքները անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման օգտագործելուց առաջ
– Խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավել
– Ձեռքերը անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո
– Հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ:
– Մանրազնին լվանակ կանաչին, միրգը և բանջարեղենը: Ներմուծված միրգը և բանջարեղենը սովորաբար մշակված են լինում տարբեր քիմիական նյութերով՝ ապրանքային տեսքը երկար ժամանակ պահպանելու համար, այդ պատճառով սրանք բացի մանրէային թունավորումից, կարող են պարունակել նաև քիմիական աղտահարման վտանգ:
– խուսափել տնային պայմաններում պատրասված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում այն պետք է եռացնել 15-20 րոպե:

– չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Եթե վատ եք զգում, հատկապես եթե առկա են մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, անհապաղ դիմեք բժշկի»,- ասված է հաղորդագրությունում։