Ավստրիական փորձը ոլորտի մի շարք ուղղություններում հայկական կողմի համար շատ կարևոր է և օգտակար. նախարարն ընդունել է Ավստրիայի ԱԳՆ պատվիրակությանը

Լուրեր

14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության ղեկավար Դորոթեա Աուերին և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին, ինչպես նաև ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այցի նպատակն էր ավստրիացի ընթերցողներին ներկայացնել Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորված սերտ համագործակցության արդյունքները, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում:

Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը բարձր է գնահատել Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերվող աջակցությունը: Նախարարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս հայ-ավստրիական հարաբերությունները ագրարային ոլորտում  կշարունակեն ընդլայնվել` ընդգծելով, որ ավստրիական փորձը ոլորտի մի շարք ուղղություններում հայկական կողմի համար շատ կարևոր է և օգտակար:

Այնուհետև Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է չմշակվող հողատարածքների ծավալների նվազեցումն ու հողերի խոշորացման, բարձրարժեք գյուղատնտեսության խթանումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների բարելավումը:

Հյուրերի խնդրանքով նախարարն անդրադարձել է նաև պետական աջակցության ծրագրերին, գյուղատնտեսության պետական սուբսիդավորման ուղղություններին ու պայմաններին:

Պատասխանելով երկրի սահմանամերձ համայնքների ֆերմերներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ հարցին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ վերջերս կառավարության նիստում ընդունվել է որոշում սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն հատկացնելու վերաբերյալ։

Գյուղատնտեսության ոլորտում Սփյուռքի ներուժի օգտագործման վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ նկատելի է հետաքրքրության աճ  սփյուռքի գործարարների կողմից ներդրումներ կատարելու ոլորտում՝ ընդգծելով, որ արդեն կան սփյուռքահայերի կողմից հիմնված բազմաթիվ կայացած գյուղացիական տնտեսություններ։ Նա առանձնահատուկ նշեց, որ գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Արտակ Քամալյանը, ով երկար տարիներ մասնագիտացել է գյուղատնտեսության ոլորտում, վերադարձել է հայրենիք` իր նպաստը բերելու տնտեսության այդ կարևոր ոլորտի զարգացման գործին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության աստիճանին, հայկական գյուղմթերքի արտահանման շուկաների ընդլայնմանը, գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի: