Հյուսիսային Կորեան պատրաստվում է լրացուցիչ զորքեր տեղափոխել Ռուսաստան

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հյուսիսային Կորեան, ըստ երևույթին, պատրաստվում է լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար, ինչպես նաև ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կամիկաձե անօդաչու սարքեր։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին, փոխանցում է BBC-իի ռուսական ծառայությունը։

«Բազմաթիվ հետախուզական զեկույցների համալիր գնահատումը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռոտացիայի ենթարկել կամ ավելացնել զորքերի տեղակայումը Ռուսաստանում»,- նշում է լրատվամիջոցը։

Հարավային Կորեայի հետախուզությունն ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ռազմական կորուստները պատերազմում գնահատել էր մոտավորապես 1100 մարդ։ Այս թիվը ներառում է և՛ սպանված զինվորներին (100), և՛ վիրավորներին:

«Կան նաև որոշ նշաններ, որ Հյուսիսային Կորեան անցնում է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրության և մատակարարման, ինչի մասին առաջին անգամ հաղորդվել է նոյեմբերին Կիմ Չեն Ընի կողմից ստուգման ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հյուսիսկորեական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը նոյեմբերին դիտարկել է տարբեր տեսակի անօդաչու սարքերի փորձարկումը և հրահանգել դրանց լայնածավալ արտադրություն սկսել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի