Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դեկտեմբերի 21-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է վերապատրաստման երկօրյա սեմինար-խորհրդակցություն՝ մարզպետարանների պատասխանատուների, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շուրջ 70 ներկայացուցիչների համար, որոնք իրենց բնակավայրերում իրականացնելու են մրցաշարի համայնքային և մարզային փուլերի կազմակերպչական աշխատանքները:

Վերապատրաստումն իրականացնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փորձառու մրցավարները և մասնագետները՝ ներկայացնելով մրցաշարի անցկացման կարգը, դպրոցական բասկետբոլի կանոնները և մրցավարական նրբությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՕՀՊՄ քոլեջ, ողջունել վերապատրաստման մասնակիցներին և հետևել գործընթացին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է լիգայի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման կարևորությունը:

«Խաղային մարզաձևերը, վստահ ենք, երեխաների շրջանում զարգացնում են շատ տարբեր հմտություններ, թիմային աշխատանքի ունակություն, ինչպես նաև խթանում են առողջ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը: Խաղային մարզաձևերի զարգացման նպատակով նմանօրինակ մրցաշարերի անցկացումը մեր քաղաքականության կարևոր մասն է: Ցանկանում ենք իսկապես շատ բարձր որակի մրցաշար անցկացնել, որտեղ ամեն ինչ տեղի կունենա արդարության և ազնիվ խաղի տրամաբանությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկաներին հորդորելով մեծ ուշադրություն դարձնել մրցաշարի կազմակերպման որակին:

Ժաննա Անդրեասյանը շեշտել է նաև դպրոցների պատշաճ մասնակցության, այդ թվում՝ դպրոցներում թիմերի ձևավորման արդար պայմանների ու երեխաների ընտրության թափանցիկ գործընթացի կարևորությունը.

«Բացառապես բոլոր երեխաները պետք է տեղեկացված լինեն մասսայական մրցաշարերի անցկացման մասին, հնարավորություն ունենան փորձելու իրենց ուժերն ու մասնակցելու, իսկ թե վերջնարդյունքում ովքեր կընդգրկվեն դպրոցական թիմերում, կորոշվի մասնագիտական ընտրությամբ։ Նույնը վերաբերում է այլ մարզաձևերից անցկացվող մասսայական միջոցառումներին, «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին: Պետք է բացառել այնպիսի իրավիճակները, երբ որևէ երեխա ի սկզբանե դուրս մնա գործընթացից, կամ միայն կոնկրետ մարդիկ իրազեկված լինեն ու կարողանան մասնակցել: Խնդրում եմ նմանօրինակ հարցերին մեծ ուշադրություն դարձնել»:

Նշենք՝ մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներին հնարավորություն կընձեռվի երեք դպրոցով մեկ միասնական թիմ ձևավորել: Սա, նախարարի խոսքով, արվել է բոլոր դպրոցներին մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով:

«Ցանկանում ենք, որ երեխաները սպորտը դիտարկեն որպես իրենց կյանքի և գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը: Տեսնում ենք, թե ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունն ինչպես է ազդում դպրոցահասակ երեխաների առողջության վրա: Ձեզ հետ միասին ունենք հանձնառություն՝ խրախուսելու և զարգացնելու մեր երեխաների ֆիզիկական ակտիվությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը կանցկացվեն 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-րդ-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-րդ-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև 4 փուլով՝ համայնքային, մարզային, միջմարզային և եզրափակիչ: Վերջին՝ եզրափակիչ փուլին, 30 թիմ կմասնակցի:

Մրցումների փուլերի անցկացման ժամանակացույցը, ինչպես նաև մասնակիցների հայտերը ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը: Մրցաշարի համայնքային փուլը կմեկնարկի 2025 թ. փետրվար-մարտ ամիսներին:

ԵՕՀՊՄ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծանրամարտի նոր վերակառուցված մարզադահլիճում իրականացված աշխատանքներին, քոլեջի ենթակառուցվածքային պայմաններին: