Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Լուրեր

03.03.2026 | 13:16
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատի է տվել իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին
03.03.2026 | 13:09
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին հարվածները չեն հանգեցնի «անվերջ պատերազմի»
03.03.2026 | 13:00
Մեկ օրում հայտնաբերվել է երեք հետախուզվող․ ՆԳՆ
03.03.2026 | 12:53
Մելանյա Թրամփը նախագահել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
03.03.2026 | 12:48
Անվավեր է ճանաչվել ՀՀ-ի անունից Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը․ հօգուտ ՀՀ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ
03.03.2026 | 12:44
ՀՀ քաղաքացիները Աբու Դաբիից ու Դուբայից անվճար կտեղափոխվեն Մասկատ՝ իրենց միջոցներով Երևան վերադառնալու համար
03.03.2026 | 12:38
ԱՄԷ-ից վերադարձող քաղաքացիների անձնագրային տվյալները հայտնվել էին հանրային տիրույթում
03.03.2026 | 12:34
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատանն ու Բահրեյնում ամերիկյան բազային
03.03.2026 | 12:30
Էդուարդ Սպերցյան․ Այս մրցաշրջանում երկու տիտղոս նվաճելն իրատեսական է
03.03.2026 | 12:25
Մայր Աթոռը և Բարենորոգման խորհուրդը արձագանքել են պատգամավորների նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 12:17
Իրանին ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են․ Մարկո Ռուբիո
03.03.2026 | 12:15
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.03.2026 | 12:09
Օմանից ՀՀ քաղաքացիներ են տարհանվել // Բռնագանձնման պահանջ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից․ ԼՈՒՐԵՐ
03.03.2026 | 12:04
Սպանիչ ա, որ Լևոն Մկրտչյանից Դատախազությունը 26 անշարժ գույք, 7 մեքենա, 1 մլրդ դրամ է պահանջում․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 11:55
Այսօր և վաղը ևս Օմանից դեպի Երևան թռիչքներ կլինեն
Բոլորը

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիներ սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:

Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է: Լաբորաոր փորձաքննության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ: