Տաշիրում ուսուցիչը հարվածել է աշակերտներին․ ինչ է պատմում տնօրենը

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ենթադրաբար ուսուցիչը մտնում է դասասենյակ և հարվածում պահարանին, դրա միջից դուրս է գալիս աշակերտներից մեկը։ Տղամարդը վերցնում է աշակերտի մոտ գնվող հյութի տարան և հարվածում նրա գլխին։ Նույն տեսանյութում նաև երևում է, որ ուսուցիչը հարվածում է մեկ այլ աշակերտի և նրան դուրս հանում դասասենյակից։

Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ռոզա Դավթյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տեսանյութը նոր է տեսել և գործընթաց է սկսել միջադեպի հետ կապված՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել դասասենյակում։ Նա հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել 10-րդԱ դասարանի աշակերտների և մաթեմատիկայի ուսուցչի միջև։

«Ներկայիս տվյալներով՝ ուսուցիչը մտել է դասասենյակ, և երեխան եղել է պահարանի մեջ։ Երեխաներից մի քանի հոգի այստեղ են, ասում են՝ ոչ թե ուսուցիչն է  մտցրել երեխային պահարանի մեջ, այլ զանգը տվել է, ուսուցիչը մտել է դասարան և տեսել, որ աշակերտը պահարանում է, դասը դեռ սկսված չի եղել։ Այս պահին ոչինչ հստակ չեմ կարող ասել, որովհետև նոր եմ սկսել գործընթացը, լավ կլինի ուսումնասիրեմ, պարզեմ եղելությունը և նոր պատասխանեմ»,- մանրամասնեց տնօրենի պաշտոնակատարը։

Դիտարկմանը, որ ըստ տեսանյութի, ուսուցիչը հարվածում է ևս մեկ աշակերտի, Ռոզա Դավթյանն ասաց, որ այդ մասով բացատրություն է պահանջել մաթեմատիկայի ուսուցչից։

«Խոսել եմ ուսուցչի հետ, ասել է, որ փաստաբանով կներկայանա։ Երեխաներին եմ կանչել ծնողների հետ։ Իրողությունը կպարզենք, ընթացք կտրվի ըստ օրենքի»,- փոխանցեց նա։

 

Մանյա Պողոսյան