Առաջիկայում Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Սիրիա

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը առաջիկայում այցելելու է Սիրիա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում Կահիրեից վերադառնալիս։

«Մենք Սիրիային մենակ չենք թողնի։ Հուսանք, շուտով այնտեղ կգնա նաև մեր արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նրանք միասին են կառուցելու նոր կառույցը։ Նրանք միասին կկառուցեն նոր ենթակառուցվածնքներ»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ Սիրիայում հակամարտությունները և տարիների պատերազմը փլուզել են պետության ենթակառուցվածքները։

«Ասադի ռեժիմի պատճառով Սիրիայի նկատմամբ կիրառվող էմբարգոն և սահմանափակումների վերացումը ձեռնտու կլինի երկրի վերականգնմանը։ Այլ խնդիր է Սիրիայի վերաինտեգրումը միջազգային հանրությանը։ Ներառական սահմանադրության ստեղծումը և քաղաքական համակարգի կառուցումը, որը կհիմնավորի Սիրիայի ապագան, նույնքան անհրաժեշտ են, որքան այս քայլերը։ Ոչ ոք չպետք է մոռանա այն փաստը, որ Սիրիայի ապագան որոշելու է սիրիացի ժողովուրդը։Մարդասիրական օգնությունը բավարար չէ։ Սպասվող մարդասիրական օգնությունն այս պահին Սիրիա չի հասնում։ Հիմա՝ այս հեղափոխությունից հետո, մեր մարդասիրական օգնությունը շարունակվում է և կշարունակվի։ Կան բազմաթի բաներ, որոնց  կարիքն ունի այս նոր վարչակազմը: Մենք նրանց մենակ չենք թողնի»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև անդրադարձել է Սիրիայում ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչության գործունեությանը։

«Ռուսներն ասում են, որ չեն պատրաստվում փակել դեսպանատունն ու հյուպատոսությունը Սիրիայում։ Կարծում եմ՝ սա լավ է սիրիական կողմի համար»,-ասել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի