Զելենսկին բացառել է ռուսական գազի տարանցումը ադրբեջանական գազի քողի տակ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան չի դիտարկում «Գազպրոմի» հետ ռուսական գազի տարանցման վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման հարցը, ինչպես նաև հասկացնել է տվել, որ Կիևը չի համաձայնի ադրբեջանական գազի քողի տակ ռուսական գազ մղել։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԶԼՄ-ների հետ զրույցում։

Զելենսկիին հարցրել են, թե հնարավո՞ր է, որ Ուկրաինան, այնուամենայնիվ, փոխի իր որոշումը և երկարաձգի ռուսական «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին, ինչին նա պատասխանել է, որ դա բացառվում է։

«Մենք չենք զբաղվի ռուսական գազի տարանցման շարունակմամբ, մենք մեր արյան վրա լրացուցիչ միլիարդներ վաստակելու հնարավորություն չենք տա։ Եվ աշխարհի ցանկացած երկիր, որը կարող է ինչ-որ էժան բան ստանալ Ռուսաստանից, ի վերջո, կախվածության մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնությունից, հարցը միայն այն է՝ մեկ ամսից, թե մեկ տարի անց: Որովհետև դա նրանց քաղաքականությունն է: Ուստի՝ մենք ռուսական գազը չեն տարանցի»,- ընդգծել է Զելենսկին։

Նա նշել է, որ այդ մասին խոսել է մասնավորապես Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկցոյի հետ և ուրվագծել Ուկրաինայի դիրքորոշումը դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր տարանցման վերաբերյալ, թեև ուղղակիորեն չի նշել, որ խոսքը Ադրբեջանի մասին է։

«Ես նրան հստակ բացատրեցի (դա հնարավոր է), եթե գազը Ռուսաստանից չէ, այլ երկրից է։ Մենք չենք ցանկանում խաղ խաղալ, որում այդ ուրիշ երկիրը  ստանում է Ռուսաստանի գազ, իսկ հետ իսկ սեփական գազի տարանցում է կատարում։ Դա նույնն է, թե շարունակել փող աշխատել այս պատերազմից և շարունակել փող փոխանցել Ռուսաստան»,- ասել է Զելենսկին՝ հավելելով․

«Եթե եվրոպական երկիրն ուզում է գազ ստանալ և այդ գումարը չվճարել Ռուսաստանին մինչև պատերազմի ավարտը, կարող եք մտածել։ Մենք Ռուսաստանի Դաշնությանը հնարավորություն չենք տա լրացուցիչ եկամուտներ ունենալ այս պատերազմից»։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ իբր քննարկվում է ուկրաինական գազափոխադրման համակարգով դեպի Եվրոպա տարանցումը պահպանելու տարբերակը, որպեսզի եվրոպական ընկերությունները գազ գնեն Ադրբեջանից, իսկ Ուկրաինան շարունակի օգտվել այդ ենթակառուցվածքից և եկամուտ ստանա դրանից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի