Սննդի օբյեկտների արտոնագրային վճարի ձևավորման չափորոշիչները կփոխվեն. վարչապետը ժամանակ տվեց

Լուրեր

15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀՀ Կառավարությունն այսօր անցկացրեց հերթական նիստը: Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հանձնարարականներով, որոնցից մեկը վերաբերվում էր հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառմանը:

«2016 թվականին ընդունված Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել էին նոր չափանիշներ, մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի առավելագույն շեմ հանդիսացող 600 քառակուսի մետր պահանջի փոխարեն սահմանվել էր 100 քառակուսի մետր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ բարձրացվել էր տվյալ ոլորտի տնտեսվարողների համար հնարավոր ռիսկերի հարցը:

Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կառավարության քաղաքականությունը՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, ՊԵԿ նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: