Փաշինյանը «ուժեղ տղա» է ներկայանում. խիստ զգուշացում` համայնքապետերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը, որ հատուկ գյուղեր է գնում բնակիչներին շնորհավորելու մի քանի կիլոմետր ճանապարհն ասֆալտապատելու առթիվ, կամ կառավարության նիստերին ահռելի ժամանակ է հատկացնում թվարկելու, թե քանի մետր ջրագիծ է վերանորոգվել, այսօր խիստ զգուշացում տվեց տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին։

Համայնքները մի կոպեկ չեն ստանա պետական բյուջեից, եթե չլսեն Փաշինյանին ու հերթով չկրճատեն ծառայողական մեքենաները։ Այստեղ ուշագրավ է այն, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է գործեն կառավարությունից անկախ։

Սուբվենցիաները համայնքերին տրվող անվերադարձ ֆինանսական միջոցներ են, որոնք հատկացվում են ՀՀ պետական բյուջեից համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծրագրի կատարման համար։ Սուբվենցիաները տրամադրվում են ոռոգման, խմելու ջրի ցանցերի կառուցման և վերանորոգման, միջհամայնքային ճանապարհների կառուցման և վերանորոգման, աղբահեռացման, լուսավորության և այլ աշխատանքերի համար։ Պետբյուջեից հատկացվող գումարը կարող է լինել ընդհանուր ծախսերի 25- 75 տոկոսը՝ կախված բնակավայրի գտնվելու վայրից և իրականացվող ծրագրից։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է ՀՀ կառավարության որոշումից, որը կարգավորում է սուբվենցիաների տրամադրման կարգը։

Արդյո՞ք սա շանտաժի մեթոդ չէ՝ սպառնալ համայնքներին, որ կզրկվեն բարեկարգ փողոց, մայթ, նախակրթարան ունենալու հնարավորությունից, եթե չկատարեն Փաշինյանի հրահանգը, կառավարության նիստից հետո հետաքրքրվեցինք Փաշինյանի թիմակից Դավիթ Առուշանյանից։

Շիրակի մարզպետի պաշտոնը այսօր Փաշինյանից ստացած Առուշանյանը, որը չհամարձակվեց քաղաքական ղեկավարի աշխատանքում գեթ մեկ թերություն մատնանշել, իր հիմնավորումն ունի, թե ինչու է կարևոր վարչապետի ծայրահեղ մոտեցումն այս հարցին։

ԹԻՀԿ-ի փորձագետ Վարուժան Հոկտանյանը, ի տարբերություն իշխանականների լավատեսության, սուբվենցիոն ծրագրերի սահմանափակման գնով ծառայողական մեքենաների կրճատմանը հասնելն անընդունելի է համարում։ Ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունը տարակուսելի է։

ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Նիկոլ Փաշինյանի սկսած գործընթացը դրական է համարում, բայց փաստում է՝ թերի է, միայն հայտարարությունների մակարդակով՝ առանց իրավական հիմքերի։

Լևոն Բարսեղյանն առաջարկում է հաշվարկ անել՝ մասնավորապես, պարզել, թե վերջին մի քանի տարիների ընթացքում որևէ կառույցի ծառայողական մեքենաների պահպանման ծախսը որքան է կազմել և զուգահեռներ տանել, թե եթե դրա փոխարեն կառույցն օգտվեր տաքսիներից՝ որքան գումար կտնտեսվեր։

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ Նիկոլ Փաշինյանը համայնքապետերին ուղղված հայտարարությամբ փորձում է այսպես ասած «ուժեղ տղա» ներկայանալ։

Հիշեցնենք՝ շուրջ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում խոստովանեց, որ իր իշխանության վեց և ավելի տարիների ընթացքում պետական համակարգի ծառայողական մեքենաները չեն կրճատվել՝ չնայած տրված խոստումներին։ Վարչապետը հայտարարել էր «պադավատները» կացնային քաղաքականությամբ կրճատելու մասին։ Չնայած նա նշել էր մինչև 80 տոկոսի մասին, բայց Պետական գույքի կառավարման կոմիտեն այս պահի դրությամբ նախատեսում է կրճատել մոտ հիսուն տոկոսը։ Կրճատվող մեքենաների թվում չեն Փաշինյանին ու ընտանիքին սպասարկող թանկարժեք ավտոմեքենաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան