Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձը որպես մեղադրյալ 415 մլն դրամ է վերականգնել պետբյուջե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն այսօր դատարանում ցուցմունք տալիս հայտարարեց, որ իր դեմ հաղորդում ներկայացրած Հրանտ Պիվազյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին:

Նա դատարանին ներկայացրեց Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրություն, համաձայն որի` Պիվազյանը 415 մլն դրամ գումար է վերականգնել պետբյուջե` որպես ենթադրալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Սանասարյանն ասաց նաև, որ ՊՎԾ-ում իրենց կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում է հարուցվել գործը:

«Իմ նպատակը եղել է չարաշահումների դեմ պայքարելը, և, փաստորեն, ինչ-որ առումով հասել եմ դրա »,- ասաց Սանասարյանը:

Նշենք, որ Պիվազյանի վերաբերյալ գործն այժմ քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: Նույն գործով ի սկզբանե մեղադրյալ է եղել ևս մեկ անձ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահը, որն ընդունել է այս կենտրոնում հեմոդիալիզի գնման գործընթացում չարաշահումների մեղադրանքն ու միջնորդել իր վերաբերյալ գործն արագացված վարույթով քննել:

Մանրամասները` տեսանյութում:

Արաքս Մամուլյան