Թորոսյանի հետ մեր խոսակցությունները եղել են կառավարական կապով. ինչ են խոսել Սանասարյանն Թորոսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր իր գործով ցուցմունք տվեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Նա մեղադրանքը չի ընդունում, բազմիցս հայտարարել է, որ այն շինծու է։ Սանասարյանը ցուցմունքը սկսեց ՊՎԾ պետ նշանակվելու ժամանակահատվածից։

«Երբ ես նշանակվեցի ՊՎԾ պետ, այդ կառույցը գոյություն չուներ, միայն դրա մասին օրենքը կար»,- ասաց Սանասարյանը։

«Ոնց որ ես այսօր` դատական նիստերի դահլիճում»,- կատակեց նիստը նախագահող Դավիթ Բալայանը, որի նախագահությամբ նիստը փոքր ինչ ուշ սկսվեց այն պատճառով, որ դատարանում չկար նիստերի ազատ քարտուղար, որը կմասնակցեր գործի քննությանը։

Ըստ Սանասարյանի մեղադրանքի՝ նա տեղյակ է եղել, որ ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանը ընկերություն ունի՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն,  և այդ ընկերությունը  ցանկանում է մասնակցել պետական գնումների։ Դավիթ Սանասարյանը դատարանին հայտնեց,

Սամվել Ադյանին ինքն է հրավիրել աշխատանքի, բայց աշխատանքի առաջարկից առաջ բիզնեսի մասին խոսակցություն են ունեցել, Ադյանն ասել է, որ ընտանիքը Հայաստանում բիզնես ունի, իսկ ինքը՝ ոչ;

«Այն,  որ ինձ նախապես տեղյակ է պահել, որ «Զորաշեն» ՍՊԸ-ի մասին տեղյակ է պահել, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Սանասարյանը։

Սանասարյանի մեղադրանքը վերաբերում է բժշկական հաստատություններում հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին։ Գործի շրջանակներում Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել  այն ժամանակ Աողջապահության նախարար եղած Արսեն Թորոսյանը։

Սանասարյանն ասաց, որ ինքն ու Թորոսյանը մի քանի անգամ խոսակցություն են ունեցել իրար հետ, բայց կառավարական, այսինքն՝ վերահսկելի կապի միջոցներով։

«Առաջին հարցը, որ իմ ու Թորոսյանի միջև  եղել է, այն է, որ նա ասել է, թե իմ աշխատողը լավ առաջարկ ա արել, եթե ամեն ինչ փաստաթղթերում օկ ա, կընդունենք առաջարկը»,- պատմեց Սանասարյանն ու նշեց, որ ինքը տեղյալ չի եղել, թե ինչ առաջարկի մասին է խոսքը։ Հետո կանչել է Սամվել Ադյանին՝ այն աշխատողին, որի մասին իրեն Թորոսյանն է հայտնել, Ադյանը հերքել է, թե որևէ առաջարկ է արել։ Հետագայում իրենք ուսումնասիրություն են իրականացրել Թոքաբանության ազգային ինստիտուտում և պարզել, որ այնտեղ անվճար ծառայության համար գումար են վերցնում քաղաքացիներից։

Թորոսյանի և Սանասարյանի միջև մեկ այլ խոսակցություն էլ եղել է ՊՎԾ-ի հերթական ստուգումների ժամանակ, երբ Արսեն Թորոսյանը զանգահարել է իրեն ու ասել, թե Սանասարյանի ենթակայության ներքո գտնվող կառույցի աշխատակիցները  կոշտ վարքագիծ են դրսևորել բժշկական հաստատություներից մեկում։  Արսեն Թորոսյանը իրավապահներին հայտնել է, որ հեռախոսային խոսակցություն է ունեցել Սանասարյանի հետ և ասել՝ «Էդպես  եք անում,  որ Սամվել Ադյանի «Զորաշեն»-ը հաղթի՝ այսպիսով հիմնավորելով, որ Սանասարյանը տեղյակ է եղել ընկերության՝ Ադյանին պատկանելու մասին, սակայն Սանասարյանը դատարանում հերքեց Թորոսյանի ցուցմունքը՝ նշելով, որ ինքը Ադյանին պատկանող ընկերության մասին տեղյակ չի եղել ու հարյուրավոր անունների մեջ չէր էլ կարող կենտրոնանալ այս ՍՊԸ-ի անվան վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան