«Ես նրա հետ չեմ խոսել ավելի քան չորս տարի, բայց պատրաստ եմ ցանկացած պահի»․ Պուտինը՝ Թրամփի հետ բանակցությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռ չի խոսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ընտրություններում նրա հաղթանակից հետո։ Այս մասին նա ասել է ամենամյա ասուլիսի ժամանակ, փոխանցում է Մեդուզան։
Հարցը Պուտինին տվել է NBC News-ի թղթակից Քիր Սիմոնսը։ Հարցը ձևակերպելիս լրագրողը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողացել հասնել «հատուկ ռազմական գործողության» նպատակներին, սպանվել են բազմաթիվ ռուս զինվորներ, այդ թվում՝ բարձրաստիճան գեներալներ, իսկ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացվել է իշխանությունից։
Ըստ ամերիկացի թղթակցի, երբ Պուտինը հանդիպի Թրամփին, այդ ժամանակ ՌԴ նախագահը «ավելի թույլ առաջնորդ» կլինի։ «Ի՞նչ կարող եք առաջարկել որպես փոխզիջում»,- հարցրել է Սիմոնսը։
Ի պատասխան՝ Պուտինն ասել է, որ մի քանի տարի չի խոսել Թրամփի հետ, բայց պատրաստ է նրա հետ բանակցել։
«Չգիտեմ՝ երբ կհանդիպենք նրա հետ։ Նա այդ մասին ոչինչ չի ասում։ Չորս տարուց ավելի է, ինչ նրա հետ չեմ խոսել: Բայց ես պատրաստ եմ դրան ցանկացած պահի: Եվ ես պատրաստ կլինեմ հանդիպել, եթե նա դա ցանկանա։ Դուք ասացիք, որ այդ խոսակցությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ ես լինեմ ինչ-որ թուլացած վիճակում։
Դուք և այն մարդիկ, ովքեր ԱՄՆ-ում ձեզ աշխատավարձեր են վճարում, կցանկանային, որ Ռուսաստանը թուլացած դիրքերում լինի։ Ես այլ տեսակետ ունեմ։ Կարծում եմ, որ Ռուսաստանը շատ ավելի ուժեղ է դարձել վերջին երկու-երեք տարիների ընթացքում։ Որովհետև մենք դառնում ենք իսկապես ինքնիշխան երկիր։ Մենք այլևս ոչ մեկից կախված չենք։ Մենք տնտեսապես կարողանում ենք վստահաբար ոտքի վրա մնալ։
Մենք ամրապնդում ենք մեր պաշտպանունակությունը, մեր զինված ուժերի մարտունակությունը ամենաբարձր մակարդակի վրա է աշխարհում։ Մենք ավելացնում ենք այն ամենի արտադրությունը, ինչ անհրաժեշտ է մեր բանակին և նավատորմին՝ ներկա պահի և ապագայի համար։ Մենք դա անում ենք վստահորեն և արագ տեմպերով: Նույնը չի կարելի ասել մեր հակառակորդների մասին»,-ասել է Պուտինը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի