Պուտինը Կադիրովին խոստացել է «նվիրել» Wildberries-ը Սիրիայում բազաները պահպանելու հարցում Կրեմլին օգնելու դիմաց

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին միջնորդ դառնալ Սիրիայում իշխանությունը զավթած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման հետ բանակցություններում, հայտնում է Novaya Gazeta Europa-ի աղբյուրը։
Ըստ այդ տվյալների՝ Կադիրովին խոստացել են Wildberries-ի նկատմամբ վերահսկողություն, եթե նրան հաջողվի համոզել իսլամիստներին՝ պահպանելու Հմեյմիմում գտնվող ավիաբազան և Ռուսաստանի ռազմածովային ուժերրի «Տարտուս»նավահանգիստը պահելու հարցում։
Լրատվականի աղբյուրը նշել է, որ թեման դեմ առ դեմ քննարկվել է Կադիրովի մայրաքաղաք կատարած վերջին այցի ժամանակ, և Չեչնիայի ղեկավարը «ստացել է Պուտինի լիակատար աջակցությունն այդ հարցում»։
«Հիմա Մոսկվային շտապ անհրաժեշտ է լուծել սիրիական ռազմակայանների հետ կապված խնդիրը, և եթե Կադիրովը հաջողի, ապա դրա համար ոչ մի Wildberries չի խնայվի»,- ընդգծել է աղբյուրը։
Որպես «բոնուս»՝ Չեչնիայի ղեկավարը խնդրել է մասնաբաժին ունենալ դաղստանցի սենատոր Սուլեյման Քերիմովի ոսկու արդյունահանման բիզնեսում, որին համարում են Wildberries-ի ու արտաքին գովազդի օպերատոր Russ Outdoor-ի հետ միաձուլվելու գործարքի շահառու։

Չեչնիայի ղեկավարի հետ Պուտինի հանդիպման պաշտոնական հաստատում չկա։ Իր Տելեգրամում Կադիրովը գրել է, որ դեկտեմբերի 9-ին այցելել է Կրեմլ՝ որպես Ռուսաստանի հերոսներին «Ոսկե աստղ» մեդալով պարգևատրելու արարողության մասնակից։ Սակայն նա Մոսկվայում մնացել է մեկ շաբաթ։
Պուտինի հետ գործարքի մասին տեղեկությունն անուղղակիորեն հաստատում է հենց իր՝ Կադիրովի ակտիվությունը, որը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երեք անգամ  բարձրագոչ հայտարարություններ է արել սիրիական խնդրի վերաբերյալ։ Ի թիվս այլ բաների, նա առաջարկել է հանել «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը Ռուսաստանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից և շտապ «կազմակերպել երկու երկրների միջև կոնտակտային խմբի աշխատանքը»՝ կապեր հաստատելու և խնդիրները լուծելու համար։
Միևնույն ժամանակ, այն օրը, երբ Չեչնիայի ղեկավարն առաջին անգամ խոսել է սիրիացի ահաբեկիչների մասին որպես Ռուսաստանի լավագույն ընկերների, ակտիվացել է նաև Wildberries-ի նախկին համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկը, որի հետ Տատյանա Քիմը հայտարարեց ամուսնալուծության մասին։ Նա փակցրել է, «ես շուտով կվերադառնամ» հաղորդագրությունը իր Telegram-ի ալիքում, այնուհետև հաղորդագրություն հրապարակել ներկայացված հայցի մասին, «որը թույլ կտա հետ կանչել Wildberries-ի հետ բոլոր անօրինական գործարքները»:
Ավելի վաղ Բակալչուկը ընկերության միաձուլումը Russ Outdoor-ի հետ անվանել է «ռեյդերային գրավում» և դիմել Կադիրովին աջակցության համար. նա հրապարակայնորեն խոստացել է Քիմին վերադարձնել ընտանիք և «պաշտպանել» զույգի բիզնեսը «հայտնի կովկասցիներից», այսինքն՝ Քերիմովից և Russ –ի ղեկավար Ռոբերտ Միրզոյանից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի