Զելենսկին ընդունել է Դոնբասը և Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելու անհնարինությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական բանակն ուժ չունի վերադարձնելու Դոնբասը և Ղրիմը, որը գրավել էր Ռուսաստանը, սակայն Կիևը չի կարող հրաժարվել այդ տարածքներից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել։ Դե ֆակտո այս տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք դրանք հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության դիվանագիտական ճնշման վրա՝ ստիպելու [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Զելենսկին ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, այն հարցին, թե պատրաստ է արդյոք խաղաղ երկխոսություն սկսել Պուտինի հետ, Զելենսկին ասել է, որ կարևոր չէ, թե ով է նստած իր դիմաց, «կարևորն այն է, թե դու ինչ վիճակում ես»։ «Չեմ կարծում, որ մենք թույլ դիրքերում ենք, բայց մենք նույնպես ուժեղ դիրքերում չենք:
Կլինե՞նք ՆԱՏՕ-ում։ Մենք չգիտենք։ Կլինե՞նք արդյոք Եվրամիության մաս։ Այո՛, ապագայում, բայց ե՞րբ: – ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ Պուտինի հետ բանակցություններ սկսելը նման պայմաններում նշանակում է «իրավունք տալ նրան որոշել ամեն ինչ աշխարհի մեր մասում»։
Հետևաբար, Զելենսկին կոչ է արել նախ մշակել «գործողությունների ծրագիր կամ խաղաղության ծրագիր», որը կարող է ներկայացվել Պուտինին «կամ, ավելի լայն իմաստով, ռուսներին»:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ աշխարհի ոչ մի առաջնորդ «իրավունք չունի բանակցել Պուտինի հետ առանց Ուկրաինայի»։
«Մենք այս մանդատը ոչ մեկին չենք պատվիրակել։ «Մենք զոհ ենք», – ընդգծել է Զելենսկին։ Նա հիշատակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որը ցանկանում է արագ գործել՝ պատերազմն ավարտելու համար։ Սակայն, ըստ Զելենսկիի, Թրամփը դեռ Սպիտակ տանը չէ և չունի ռազմական հակամարտության մասին բոլոր տեղեկությունները՝ եզրակացություններ անելու համար։ Ուկրաինայի նախագահը նաև վտանգավոր է անվանել Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար ռազմական գործողությունների «սառեցումը»։ Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Թրամփի իշխանության օրոք ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային և կավելացնի ռազմական օգնությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի