Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում՝ անդրադառնալով հոկտեմբերի 26-ի ընտրությունների խախտումների, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ռուսամետ քայլերի և ԵՄ ինտեգրումից շեղվելու մասին, որի դեմ վրացիները շաբաթներ շարունակ բողոքում են։ Իր ելույթում նա նաև քննադատել է ԵՄ-ին իշխող ռեպրեսիվ քայլերի դեմ գործելու դանդաղության համար և կոչ է արել երկրում նոր ընտրություններ անցկացնել։

«Ներկայիս գործընթացն իր էությամբ հեղափոխական շարժում չէ, քանի որ որևէ մեկին կամ որևէ ուժի տապալելու պահանջ չկա։ Դա վերաբերում է վերադարձին դեպի ազատ և արդար միջավայրում ընտրություններ»,-ասել է նա՝ նշելով, որ ցուցարարները փողոցում են արդեն 21 օր։

«Սա շատ հետաքրքիր շարժում է, որը սկզբում սկսվեց գիշերը, հետո շարունակվեց ցերեկը։ Այս շարժումը ներառում է բնակչության տարբեր շերտեր, իսկ այժմ այն ​​գործնականում ընդգրկում է ողջ հասարակությունը։ Անկեղծ ասած, սա վերաբերում է ոչ միայն այս 21 օրվան։ Բողոքի ակցիան սկսվել է խորհրդարանական ընտրություններից հետո։ Բողոքի ակցիաներ եղան նաև այս տարվա գարնանը, երբ նորից մտցվեց ռուսական օրենքը։ Բողոքի ակցիաներ եղան նաև անցյալ տարվա գարնանը, երբ առաջին անգամ ներկայացվեց ռուսական օրենքը։ Այդ բողոքի ցույցերը միշտ հատուկ են եղել և բնորոշ են Վրաստանին այն պահերին, երբ վրացի ժողովուրդը վտանգ է զգում իր ազատության, եվրոպական ուղու և անկախության համար»,- ասել է Զուրաբիշվիլին՝ նշելով, որ երկրում ցույցերը խաղաղ են անցնում։

«Վրաստանում սոցիալական պայմանների դեմ բողոքի ցույցեր երբեք չեն եղել, և դրա համար կան պատճառներ, քանի որ այս առումով իրավիճակը նվազագույնը անբավարար է։ Այնուամենայնիվ, միակ դեպքը, երբ մարդիկ զանգվածաբար դուրս են գալիս փողոց, այն է, երբ նրանք զգում են, որ դրված են գոյաբանական հարցերը: Սա հենց այն է, ինչի հետ մենք հիմա գործ ունենք։ Բողոքի այս շարժումը շատ խաղաղ է, քաղաքացիական անհնազանդության շարժում է, և դրա մասնակիցները միայն երկու բան են պահանջում՝ վերադարձրեք՛ իմ ձայնը, քանի որ ընտրությունները գողացել են։ Վերադարձրե՛ք իմ եվրոպական ապագան, և դա արտահայտվում է նոր ընտրությունների պահանջով»,- ասել է Վրաստանի  նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի