Փաշինյանը թանկարժեք նվերներ է ստացել․ Հռոմի Պապից՝ կավե քանդակ, Անջեյ Դուդայից՝ ճարմանդ

Լուրեր

24.04.2026 | 12:18
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է պատրաստում՝ հրադադարի խզման դեպքում
24.04.2026 | 12:10
Ծիծեռնակաբերդ բարձրանալիս քաղաքացի է մահացել // Ադրբեջանով հացահատիկ է գալիս Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
24.04.2026 | 12:03
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը. Պոլսո Հայոց պատրիարքն ուղերձ է հղել
24.04.2026 | 11:55
Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան
24.04.2026 | 11:46
Դրոշ այրելը ակցիա է խաղաղության պայմանագրի չստորագրման համար. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 11:33
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24.04.2026 | 11:24
Հայ սամբիստները 16 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԵԱ-ում
24.04.2026 | 11:12
Ծիծեռնակաբերդ բարձրանալու ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել
24.04.2026 | 11:02
ՀՅԴ-ականներն այս տարի չայրեցին Ադրբեջանի դրոշը՝ 2021-ից ի վեր առաջին անգամ
24.04.2026 | 10:49
ՃՏՊ՝ Աշտարակ քաղաքում․ վարորդը հոսպիտալացվել է
24.04.2026 | 10:46
Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
24.04.2026 | 10:37
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ՀՀ ԱԳՆ
24.04.2026 | 10:34
Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն
24.04.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապից կավե քանդակ է նվեր ստացել։ Այն կոչվում է «Քնքշանք և սեր»։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է պաշտոնյաների նոյեմբեր ամսվա ընթացքում ստացած նվերների հայտարարագրման ցանկից։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ նոյեմբերի 18-ին էր մեկնել Վատիկան՝ Հռոմի Պապի հետ հանդիպման։ Ըստ աղբյուրի` Հռոմի Պապի նվիրած կավե քանդակի պատրաստման համար օգտագործվել է էնգոբայի տեխնիկա, որը կավին տալիս է հարթ, կաշվե տեսք։ Ըստ նկարագրության` քանդակը մի կողմից պատկերում է Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցուն, որը խաղաղության խորհրդանիշ է համարվում, իսկ մյուս կողմից՝ աղտոտվածության վտանգված աշխարհը։ Փաշինյանին տված Հռոմի Պապի նվերը գնահատվել է 37,9 հազար դրամ։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

Ըստ օրենքի՝ Փաշինյանն այս նվերը պահելու է իրեն։ Իսկ ահա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից ստացված ճարմանդները Փաշինյանը կհանձնի պետությանը, քանի որ արժեքը շուրջ 75 հազար դրամ է։ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 26-ին էր պաշտոնական այցով ժամանել ՀՀ՝ Փաշինյանին բերելով 3 զույգ ճարմանդ, 925 հարգի արծաթից և քարերով։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 22-ին թեյնիկ, բաժակներ և թեյերի հավաքածու է ստացել ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար Չեն Մինիից։ Աննա Վարդապետյանը հոկտեմբերին էլ բազմաթիվ նվերներ է ստացել ԱՊՀ երկրների դատախազներից։

Նարեկ Կիրակոսյան